26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

“Չեբուրաշկաներն ու Շապոկլյակները” . Առավոտ

Արամ Աբրահամյանն իր խմբագրականում գրում է. “Հայաստանյան ընդդիմադիր քաղաքական գործիչները մշտապես ունեցել են մի խնդիր` նրանք մոռանում էին իրենց պայքարի հիմնական թիրախի մասին և սկսում էին պայքարել իրար դեմ:

 Ենթադրենք, դուք կարծում եք, որ Հայաստանի նախագահ դառնալով` կվերացնեք արտագաղթը, կոռուպցիան, 10 կամ 100 անգամ կբարձրացնեք մարդկանց աշխատավարձերն ու թոշակները, ինչպես նաև ժողովրդավարություն և արդարություն կհաստատեբ: Հետևաբար` ձեր բոլոր հարվածները պետք է ուղղված լինեն գործող նախագահի դեմ:

 Բայց արի ու տես, որ հարվածների կեսից ավելին հասնում է մնացած հավակնորդներին, որոնք նույն նպատակներն ունեն: Եվ ստացվում է, որ այդ մարդիկ իրենց էներգիան ծախսում են իրար կասկածելու, իրար մեղադրանքներին պատասխանելու և, այսպես ասած, դիմակը պատռելու վրա:

Այսպիսի մի «լոկալ պատերազմի» պատրվակ էր Պարույր Հայրիկյանի որոշումը` չդիմել ՍԴ` ընտրությունները երկու շաբաթով հետաձգելու համար: Թե ում սոխը այդ երկու շաբաթում սոխեռած պիտի դառնար` այնքան էլ պարզ չէ: Բայց դա լավ առիթ էր սեփական “արմատական ընդդիմությունը” ցույց տալու և Հայրիկյանի` “իշխանության հետ գործարքը” բացահայտելու համար:

Հայրիկյանին` ընտրությունները չհետաձգելու համար կշտամբանքներին զուգահեռ` կարծես թե փոքր-ինչ նենգափոխվում է բուն ընտրությունների նպատակը: Անդրիաս Ղուկասյանի ներկայացուցիչը չի բացառում, որ իր թեկնածուի հացադուլը կարող է ընտրարշավում անհաղթահարելի խոչընդոտ դառնալ: Նախագահի մեկ այլ թեկնածու` Վարդան Սեդրակյանը (հավանաբար, կեսկատակ), ասում է, որ նա էլ է կարող իր համար քարոզարշավին մասնակցելու անհաղթահարելի խոչընդոտ ստեղծել:

 Նա կայրի իր ավտոմեքենան սուպերմարկետներից մեկի մոտ և հետո դրանում կմեղադրի ռուսական կամ ամերիկյան իմպերիալիստներին: Ըստ էպոսագետ թեկնածուի` նրա ավտոմեքենան ավելի թանկ է, քան Պարույր Հայրիկյանը:

 Նախ` կարծում եմ, որ նույնիսկ ամենաանպետք, ամենահրեշավոր մարդու կյանքը շատ ավելի թանկ է, բան աշխարհի ամենաթանկ մեքենան: Երկրորդ` ընդդիմության նպատակը պետք է լինի, որքան հասկանում եմ, ոչ թե ընտրությունների հետաձգումը կամ նույնիսկ տապալումը, այլ հաղթանակը և սեփական գաղափարների ու սկզբունքների հիման վրա պետության կառուցումը: Մնացած գործողությունները, այսպես ասած, “թեթև ժանրից” են:

Արդեն հայտնի է, թե ովքեր են այս ընտրությունների “չեբուրաշկաները”` նրանք Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպումների ժամանակ բոցաշունչ ճառեր արտասանող “կթվորուհիներն” են: Կամաց-կամաց պարզ է դառնում, թե ովքեր են այս ընտրություններում Շապոկլյակի դեր խաղում”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ