29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Համանախագահների հայտարարությունը՝ ԵԽԽՎ-ում հակահայկական բանաձեւերի հետ կապված

f562dc9c7b638a_562dc9c7b63c5.thumb

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Պիեր Անդրյուն (Ֆրանսիա) համատեղ հայտարարություն են տարածել` կապված ԵԽԽՎ-ում հակահայկական բանաձևերի քննարկման փաստի հետ: Հայտարարության մեջ նրանք նշել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի միակ ընդունելի ձևաչափը Մինսկի խումբն է:

«Մենք հասկանում ենք, որ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) մոտ ապագայում կարող է քննարկել հակամարտության վերաբերյալ բանաձևերը, ուստի և հիշեցնում ենք ԵԽԽՎ-ին, ինչպես նաև մյուս տարածաշրջանային ու միջազգային կազմակերպություններին, որ Մինսկի խումբը շարունակում է մնալ միակ ընդունված ձևաչափը բանակցությունների համար: Մենք գնահատում ենք ԵԽԽՎ անդամների ցուցաբերած հետաքրքրությունը, սակայն հորդորում ենք չձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք կվնասեն ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատին կամ կբարդացնեն շարունակվող բանակցային գործընթացը»,- ասվում է հայտարարության մեջ։

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ