26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սուր շնչառական հիվանդությունները «պատուհասել» են նաև սահմանային գյուղերը

«Սուր շնչառական հիվանդությունները մեր վատ հարևանի նման՝  մեզ չեն անտեսում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի սահմանապահ Չորաթան համայնքի ղեկավար Վարուժան Բաղմանյանը:

Բաղմանյանը նշեց, որ գյուղում բավականին շատ են արձանագրվել սուր շնչառական հիվանդություններով ահազանգեր:

«Մանավանդ խնդիր կա: Մեր գյուղը բավականաչափ հեռու է շրջկենտրոնից ու հիվանդին բուժկենտրոն հասցնելը բավականին դժվար է: Մարդկանց ձեռքին էլ  փող չկա: Ճանապարհները վատ են»,-ընդգծեց գյուղապետը:

Գյուղապետը ցանկացավ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել հարևան Արծվաբերդ համայնքի բժշկական կլինիկայի բժիշկներին, ովքեր ցանկացած ժամի այցելոել են Չորաթան համայնքի հիվանդներին.«Իսկական հարազատի նման մեզ աջակից եղավ ԲԿ տնօրեն Գագիկ Դալաքյանը, բժշկուհի Աշխեն Եսայանը և բուժքույր Կարինե Աղաբաբյանը:Սահմանային գյուղում ապրելը իր դժվարություններն ունի, բայց կարևորը մենք կարողանանք իրար ձեռք մեկնել»,-եզրափակեց գյուղապետը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ