25 Փետրվարի, Երեքշաբթի, 2020
KFC

Թուրքիան և Ադրբեջանը չեն նպաստում տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը. Է. Շարմազանով

25

Աշխատանքային այցով Հունաստանի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Հունաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հունվարի 20-ին հանդիպումներ է ունեցել Հունաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ, ՍԻՐԻԶԱ խմբակցության անդամ Անաստասիոս Կուրակիսի եւ «Նոր ժողովրդավարություն» խմբակցության անդամ, Հունաստանի խորհրդարանի նախկին նախագահ Էվանգելոս Մեյմարակիսի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմից:

ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել հայ-հունական ավանդական բարեկամական կապերի ներկայիս մակարդակը: Նա հույս է հայտնել, որ միջխորհրդարանական երկկողմ հարաբերությունները հետայսու եւս կշարունակեն զարգանալ: Կողմերը կարեւորել են երկու երկրների խորհրդարաններում գործող պատգամավորական բարեկամության խմբերի, ինչպես նաեւ խորհրդարանական տարբեր հարթակներում փոխգործակցության անհրաժեշտությունը:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկայիս փուլին` ԱԺ փոխնախագահը նշել է. «Մենք կարծում էինք, որ Թուրքիան, որդեգրելով «զրո խնդիր հարեւանների հետ» քաղաքականությունը, իսկապես փորձում էր կարգավորել հարաբերությունները հարեւան երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ: Սակայն ինչպես ցույց տվեցին իրադարձությունները, Թուրքիան հասավ «զրո հարեւան եւ բազմաթիվ խնդիրներ» իրողությանը»:

Էդուարդ Շարմազանովն անընդունելի է համարել Թուրքիայի կողմից առաջ քաշված նախապայմանները` նշելով, որ Թուրքիան եւ Ադրբեջանը չեն նպաստում տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատմանը: ԱԺ փոխնախագահի խոսքով` Ադրբեջանի ռազմական հռետորաբանությունն ու ԼՂ հակամարտության ռազմական ճանապարհով լուծման ցանկացած փորձ անթույլատրելի են:

Էդուարդ Շարմազանովը հույն գործընկերոջը հրավիրել է պաշտոնական այց կատարել Հայաստան:

KFC

Արխիվ

Փետրվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
242526272829 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ