26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Դրսից ոչ մի բան լինել չէր կարող, եթե ներսում գործընկեր չլինի

“Հայաստանի քաղաքական դաշտը տրամաբանություն չի ճանաչում և առաջինը պետք է բացառել իշխանությունների մասնակցությունը,- Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց  նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը` անդրադառնալով երեկ` հունվարի 31-ին ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի հնարավոր վարկածներին: -Դա խառնակչություն է, որի համար շահագրգռված են ավելի շատ պղտոր ուժեր”: 

Լարիսա Ալավերդյանի գնահատմամբ, այսօր երկրում քաղաքական լարվածություն հասունացած չէր, ինչպես 1999- ին, կամ էլ 2008 թ-ի մարտի մեկին, հետևաբար կարող ենք ասել, որ այն ուղղված էր ոչ միայն Պարույր Հայրիկյանի, այլ երկրի դեմ:

“Պատմությունը ցույց է տալիս, որ դրսից ոչ մի բան լինել չի կարող, եթե ներսում գործընկեր չեն ունենում, Հայրիկյանի դեպքը դրանցից մեկն է”,-եզրափակեց Լարիսա Ալավերդյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ