26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Երևանի կուշտ երեխաներն ու սահմանային հեքիաթը…

Ռեժիսյոր, դերասան Անդրանիկ Տոնոյանը իր կազմավորված դերասանական խմբի հետ հասցրել է լինել Հայաստանի տարբեր մարզերում: Նրան հատկապես հարազատ են հեռավոր գյուղերն ու սահմանամերձ համայնքները:

«Պարզ ու բարի մարդկանց հետ շփումը ուրիշ է: Երևանից դուրս ներկայացումներ ունենալը չեք պատկերացնի , ինչ մեծ հոգեկան բավարարվածություն է: Անգամ երեխաների հետաքրքրության մեջ տարբերություն կա: Երևանի երեխաները մի տեսակ կուշտ են, իսկ մարզերի երեխաների աչքերում ավելի շատ է հեքիաթին  հավատալու ունակությունը»,- Henaran.am-ի   թղթակցի հետ զրույցում նկատեց ռեժիսյորը:

Անդրանիկ Տոնոյանի և համակարգող Աննա Բագրատյանի հոգում հատկապես մեծ տեղ է զբաղեցրել մի պարզ ու մարդկային շփում: Դա մի ինքնատիպ պատմություն է:

Երբ անսպասելի վիճակում հայտնված խմբին իր աջակցությունն է ցուցաբերում  Տավուշի մարզի Աչաջուր գյուղից մի ընտանիք.«Մտերմացանք հատկապես ընտանիքի փոքր անդամի Անիի հետ ու հիմա հենց իր հրավերով նոր ներկայացմամբ կլինենք մեր սիրելի Աչաջուր համայնքում»,-կիսվեց Անդրանիկը:

Հարցին, թե նոր ներկայացումը բեմադրելիս ինչ ստանդարտներ է հաշվի առնում երիտասարդ ռեժիսյորը, և արդյոք տարբերվում են իրենց ասելիքով մեկ սերունդ առաջ բեմադրված ներկայացումները `Տոնոյանը արձագանքեց.«Մենք այնպիսի գրողներ ունենք, որ երբեք չեն հնանում: Թումանյանը ենց մեր ժամանակի համար ասելիք ունի:«Մի կաթիլ մեղրը»  առանց աչքերը թարթելու նայում են: Նոր տարբերակտով, բեմադրել ենք  Գրիմ եղբայրների «Սպիտակաձյունիկը»»,-տեղեկացրեց երիտասարդ ռեժիսյորը:

Համակարգող Աննա Բագրատյանը ընդգծեց, որ ներկայացումը պարզապես ինտերակտիվ է, ավելի շատ է դերասանների շփումը դահլիճում գտնվող երեխաների հետ, քանի որ դա ժամանակի պահանջ է ու ավելի հետաքրքիր դրսևորման ձև:

Աննան նշեց նաև, որ Ձմեռ պապի և Ձյունանուշի կերպարներն էլ ինքնատիպ են դրսևորվում ներկայացման մեջ:

«Մաղթում եմ, որ բոլոր բալիկների աչքերը ժպտան ու հեքիաթին հավատալու կարողությունը կյանքում չլքի նրանց»,-եզրափակեց Անդրանիկ Տոնոյանը:

12458796_641175042692185_1014117519_o12460032_641174986025524_665377969_n12463802_641174989358857_500133856_n12470830_641175086025514_1412315503_o 12477132_641175216025501_1876581795_o 12477213_641175192692170_720656971_o

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ