26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ո՞վ է ասել` Սերժ Սարգսյանին հարց չտաք. հաշմանդամն արտասվեց /ֆոտո, վիդեո/

Ազգությամբ գերմանացի 23-ամյա Լեոնիդ Ֆրիչը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է: Նա երկրորդ կարգի հաշմանդամ է: Եկել էր Հայաստանի նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը:

“Ես հավատում եմ նրան, ուզում եմ մի խնդրանքով դիմեմ, չեն թողնում: Նամակ ունեմ, կօգնես գոնե տեղ հասնի”,-Henaran.am-ի թղթակցին խնդրեց երիտասարդը: Մեր հարցին, թե ո՞վ է ասել` Սերժ Սարգսյանին չի կարելի հարց տալ, Լեոնիդն ասաց` կազմակերպիչները:

Մանկուց հաշմանդամ է, ոտքերն են հիվանդ: Փող չի ուզում, թոշակ չի ցանկանում բարձրացնել, միայն աշխատանք է ուզում:

“Ում ասես դիմել եմ, ասում են գնա, հենց նորություն լինի՝ կզանգեք, բայց այդպես էլ տարիներով չեն զանգում”,-պատմեց Լեոնիդը: Մոր հետ է ապրում, սիրած աղջիկ ունի, պիտի նշանվի, որ ամուսնանա:

“Բայց որ երեխա ծնվի դժվար է լինելու, դրա համար եմ աշխատանք ուզում”,-ասաց: Մեկ-մեկ Ռուսաստան է գնում աշխատելու: “Բանվորություն եմ անում, բայց էնդեղ էլ մեզ երրորդ սորտի մարդու տեղ են դնում: Գերմանիա կարամ գնամ, բայց ախպեր, Հայաստանը սիրում եմ, իմ երկիրն ա, էս պետության քաղաքացին եմ, ոչ մի տեղ չեմ ուզում գնալ”,-ասաց  հաշմանդամ երիտասարդը: 

Երիտասարդը հետեւեց Henaran.am-ի թղթակցի խորհրդին. առաջինը մոտեցավ խոսափողին եւ դիմեց Սերժ Սարգսյանին: “Ձեր նման մարդկանց աշխատանքի տեղավորմանը հարցը մեր օրակարգում է: Երկու օր առաջ ես արտակարգ իրավիճակների նախարարությունում էի, եւ այնտեղ մեծ թվով հաշմանդամներ են աշխատում: Կխնդրեմ իմ կուսակից ընկերոջը` Կարեն Կարապետյանին օգնել քեզ՝ աշխատանք տալ”,-ասաց Սերժ Սարգսյանը:

Լեոնիդի աչքերը արցունքով լցվեցին:

Դիտեք տեսանյութը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ