26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

2.5 ժամ լարված սցենար, հուզական և զգացմունքային ֆիլմ

Ֆեյսբուքյան օգտատեր Մարիա Բարաղամյանը կիսվել է ”Գարեգին Նժդեհ” ֆիլմի մասին իր տպավորություններով:

”Երեկ ներկա էի ”Գարեգին Նժդեհ” ֆիլմի բաց պրեմիերային, ասեմ՝ բրավո ամբողջ թիմին, շատ լավն էր, 2.5 ժամ լարված սցենար, հուզական և զգացմունքային ֆիլմ։ Ի՜նչ դեմքեր ունի հայոց պատմությունը… Ֆիլմի վերաբերյալ կասեմ, որ ընթացքում երկու Գարեգին Նժդեհ ինձ համար առանձնացրեցի՝ մեկին մարմնավորել էր Շանթ Հովհաննիսյանը, մյուսին՝ Արտաշես Ալեքսանյանը, բայց երկուսն էլ յուրովի ապրել էին Նժդեհի կերպարը, երկուսն էլ պայքարում էին Լեռնահայաստանի համար, երկուսն էլ ուժեղ, մարտնչող ու պայքարող կերպարներ էին ստացվել։ Ողջ ֆիլմի ընթացքում զուգահեռներ էի տանում Սերո Խանզադյանի ”Գարեգին Նժդեհ” վեպի հետ, կուզենայի ֆիլմում տեսնել ավելի շատ Նժդեհի կնոջ՝ Գոհարի կերպարը, ով ողջ պայքարի ընթացքում իր ամուսնու կողքին է եղել, հավասարաչափ պայքարել նրա հետ և աջակցել։ Հիացած եմ Չուլպան Խամատովայի դերով, ով մարմնավորում էր Նժդեհի երկրորդ կնոջ կերպարը, ոչ հայի համար շատ լավ էր խաղում սփյուռքահայ կնոջ դերը։ Ուրախ եմ, որ ստեղծագործական խումբը հնարավորինս ներկայացրել էր հայ մարդու մարտնչող ոգին, հայոց աշխարհը, տիրող քաղաքական իրավիճակը, դաշնակների մոտեցումը Նժդեհին, ազգային երգերը, խորհրդային Ռուսաստանի դավաճանությունները Հայաստանի հանդեպ և այն ամենը, ինչ տիրում էր 1918-1952թթ. հայերի կյանքում։ Նման ֆիլմերն իրոք անհրաժեշտ են մեր հասարակությանը, հատկապես Ֆեյսբուքում ”ապրող” հասարակությանը”։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ