26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Քլինթոնը` ԱՄՆ նախագա՞հ /վիդեո/

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ պաշտոնը լքող պետքարտուղար Հիլլարի Քլինթոնն առաջին անգամ համատեղ հարցազրույց են տվել` “CBS” հեռուստաընկերության եթերում, գրում է “Известия”-ն: Օբաման բարձր է գնահատել նրա բացառիկ դերը` որպես պետդեպի ղեկավար, սակայն շրջանցել է 2016-ի նախագահական ընտրությունների մասին հարցը, որոնց ժամանակ նա, ըստ որոշ տեղեկությունների, սատարելու է Քլինթոնի թեկնածությունը:

Ուղիղ տրված հարցին նախագահը կատակով է պատասխանել. “Դուք` լրագրողներդ, անուղղելի եք: Ես դեռ մի քանի  օր առաջ եմ երդում տվել, իսկ դուք արդեն խոսում եք հաջորդ ընտրությունների մասին, որոնք 4 տարի անց են կայանալու”: Երբ նույն հարցը Քլինթոնին է տրվել, նա եւս խուսափողական պատասխան է տվել. “Ես դեռեւս  ԱՄՆ պետքարտուղար եմ, ես դուրս եմ քաղաքականությունից եւ նման հարցեր չպիտի լսեմ”:

Քլինթոնի հասցեին մի շարք  գովաբանություններ ասելուց հետո Օբաման խոստովանել է. “Ես կկարոտեմ նրան: Մեր համատեղ աշխատանքի 4 տարիները հիանալի ժամանակ էին”:

Քլինթոնը պաշտոնից հեռանալու իր որոշումը բացատրում է իրավապաշտպան գործունեությամբ զբաղվելու մտադրությամբ, սակայն մասնագետների կարծիքով` այդ քայլն արված է սեփական նախագահական քարոզարշավը  կազմակերպելու նպատակով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ