26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Տղաներ, ժամանակի հետ չեն բուժվում վերքերը …

Նվիրվում է հայրենիքի պաշտպանության համար զոհված բոլոր զինվորներին

Եվ այդ օրերին արևը վերջին անգամ գրկեց ձեզ՝ մեկ առ մեկ գրկեց ու հավերժության խոսք շշնջաց ձեր ականջին: Բայց այդ օրերին արևը նաև վերջին անգամ ձեզ համար ծագեց. հիացրեց իր շողերով, հետո իր քաղցր համբույրը բաշխեց ձեզ, իր հետ ձեզ էլ տարավ դեպի մայրամուտ և մեզ բոլորիս զրկեց այդ արևաբեր քաղցր համբույրից:

Կյանքը շարունկավում է, տղաներ, իրավ. երկրի սուրբ կանոն է այդպիսին: Իսկ երկրագունդը չի կարող շեղվել իր ճշգրտությունից ու ասել. «Կանգի´ր, ո´վ աշխարհ»: Չէ, ամեն բան շարունակվեց, ամեն ինչ իր հունով գնաց դուք էլ՝ դեպի անմահություն գնացիք:

Նոր կյանք եք գուցե այնտեղ գտել՝ հավիտենական փառապանած կյանք: Գիտեք տղաներմենք էլ ենք ամեն առավոտ արթանաւոմ մի նոր կյանք գտնելու ակնկալիքով, բայց, ավաղ: Արևն անգամ զլանում է շողալ մեզ համար: Ոչինչ էլ առաջվանը չէ: Հին օրերից միայն մեկ հուշ է մնացել. մենք դեռ սպասում ենք: Ձեզ ենք սպասում տղաներ:

Տղաներ, ամեն մի տուն դարձող զինվորի հետ մենք ձեզ ենք տեսնում, վերհիշում անգութ արևին ու մտորում. մի օր էլ դու կգաս, ես հավատում եմ:

Տղաներ, այնքան բարդ է համակերպվել մտքի հետ, որ մի քանի ժամից Նոր Տարի է. ախր ինչպե՞ս է Նոր Տարի, երբ նորի հույսն ավանդվեց ձեզ հետ: Նոր միայն մեկ բան է ավելացել՝ անդադար սպասման կարոտը, մղկիտը, մորմոքը:

Տղաներ, Նոր Տարվա հետ ձեր հայրերը բաժակ կբարձրացնեն ձեր հիշատակի համար, դատարկ բաժակը նորից կլցնեն ու լցվող բաժակի հետ նրանց աչքն էլ կլցվի:

Տղաներ, ամեն Նոր Տարվա հետ ձեր ծնողները կսպասեն ձեզ, ձեր փոքրիկ պատմությունները կատմեն հյուրերին, ձեր մասին կասեն-կխոսեն, բայց սրտի խորքում ձեզ համար անկյուն կպահեն, որ հուշի մի թևով այցի գաք, փարատեք իրենց, մի անտես համբույր տաք, հույսի ու ապրելու ավիշ ներարկեք ու էլի գնաք դեպի անմահություն:

Տղաներ, բա քաղցրեղենը ո՞վ է թաքուն գողանլու այս տարի, ո՞վ է ասելու. «Մամ, մրջնաբուն շատ կԽթես. ես շատ եմ սիրում»: Ձեր մայրերն էլի շատ մրջնաբույն կթխեն, տղաներ, որ ուտողին հալալ լինի, իմանան՝ իրենց որդին է կերել:

Տղաներ, ոչ մի Նորի Տարի էլ չկա, սա ուղղակի երկրագնդի հերթական շրջապտույտի ավարտն է, իսկ մեր կյանքի շրջապտույտն այն օրը մայրամուտի հետ ավարտվեց: Մենք հիմա ուղղակի սպասում ենք, որ մի օր մենք էլ հավերժական մայրամուտին կխառնվենք:

Տղաներ, ժամանակի հետ չեն բուժվում վերքերը, ուղղակի սովորում ենք ապրել դրանցով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ