02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Թե ինչպես մի օր Առնո Բաբաջանյանը և Տիգրան Պետրոսյանը նարդի խաղացին

Պատկերված ձախից աջ: Առնո Բաբաջանյան, Արայիկ Բաբաջանյան` կոմպոզիտորի որդին, ես` ֆիլմի ռեժիսորը, Լաերտ Պողոսյանը ՝ օպերատորը, Տիգրան Պետրոսյանը և ռեժիսորի օգնական Վլադիմիր Միրզոյանը.

Իմ պատմությունը այս նկարի մասին է լինելու, ավելի ճիշտ, երկու մեծ հայերի հանդիպման մասին … նարդի խաղալիս, որը դարձավ պատմական:

… 1967 թվականին ինձ բախտ վիճակվեց սկսել “Առնո Բաբաջանյան – Քո ժամանակակիցը» ֆիլմի նկարահանումները, որը նվիրված է նշանավոր կոմպոզիտորին: Սցենարը գրել է իմ ընկեր, հայտնի դրամատուրգ, մեծ վարպետ Անդրեյ Վերդյանը, ով, ցավոք, շատ վաղ հեռացավ: Մենք պատրաստ էինք սկսել առաջին դրվագները նկարահանել: Հանկարծ մեզ Մոսկվայից հայտնում են, որ Բաբաջանյանը լուրջ հիվանդ է և գտնվում է պաշտպանության նախարարության «Արխանգելսկ» առողջարանում: Ստուդիայի տնօրինությունը որոշում էր կայացրել անհապաղ անցնել Բաբաջանյանի հետ կապված դրվագների նկարահանումներին:

Մի քանի օրից մեր անձնակազմը հայտնվեց Բաբաջանյանի մոտ, ում արդեն նախորոք զգուշացրել էինք մեր գալստյան մասին: Նա ուրախությամբ համաձայնեց «անվերապահորեն կատարել մեր պահանջները»: Մենք շտապում ենք: Բժշկական եզրակացությունը մեզ շատ էր մտահոգում, քանի որ ասում էին, որ Առնոն դատապարտված է և պետք է պատրաստ լինել ամենավատին. Իսկ Առնոն. Նա անուղղելի լավատես էր. Կատակներ, կատակներ… Նա եզակի հումոր ուներ և միշտ արդիական: Շատերին էինք հրավիրում «Արխանգելսկո» Բաբաջանյանի հետ հանդիպելու, սակայն հատուկ հետաքրքրությամբ մենք սպասում էինք Տիգրան Պետրոսյանի ՝ շախմատի աշխարհի չեմպիոնի ժամանմանը: Այդ օրը Առնոն ուժեղ ցնցումներ ունեցավ, բայց նա մեկ է առաջարկում էր, որ ես սպասեի Պետրոսյանին այգում: Մենք նստած էինք նստարանին և նա խոսեց.

– Վիլեն, միայն անկեղծ, դուք գիտե՞ք ինչ – որ բան:

– Ինչ նկատի ունեք, Առնո,- սկզբում ես չէի հասկանում:

– Չգիտեմ ինչու շատ եք շտապում, – հեգնանքով ասաց Առնոն.

Հիմա  ես հասկացա … մենք իսկապես շատ էինք շտապում, նկարահանում էինք գրեթե առանց դուբլերի, առանձնապես չմշակելով կադրերը, տեսարանները, պլանները:

Հենց Առնո Հարությունովիչը մի փոքր իրեն լավ էր զգում, մենք անմիջապես վերցնում էինք տեսախցիկը: Լինելով զգայուն, իմանալով կինոմատոգրաֆիայի ներքին խոհանոցոի բոլոր մանրուքները, նա չէր կարող չնկատել, որ մենք շտապում էինք: Այդ հիմար իրավիճակից օգնեց դուրս գնալ նոր ժամանած Տիգրան Պետրոսյանը:

– Ահա և Տիգրան Վարդանովիչը:

Առնոն կանգնեց եւ շշնջաց.

– Իսկ դու, Վիլեն, փոքր ես, բայց լավ խորամանկ ես:

Ես ծանոթ էի Տիգրան Վարդանովիչի հետ: Նա մեծ եղբորս ընկերն էր, փորձառու շախմատիստ էր: Երբ Պետրոսյանը գալիս էր Երևան, ապա միշտ այցելում էր եղբորս: Անմոռանալի օրեր էին … Նրանք շատ ջերմորեն ողջունեցին միմյանց: Տիգրան Վադանովիչը շատ ջերմ էր և ընկերասեր, հետաքրքրվում էր անձնակազմի յուրաքանչյուր անդամի կյանքով, հաջողություններով: Անկեղծ ասած, նրան ոչ ոք չէր սպասում այդպիսին տեսնել: Շատերն ասում էին, որ նա հպարտ է, չխոսկան, գոռոզ: Ոչ մի նման բան: Իսկ ինչ հեշտ էր աշխատել նրա հետ: Մենք պետք է արագ որոշեինք, թե ինչպես ենք նկարահանելու երկու հանճարներին. Կրկին Առնոն օգնության հասավ.

– Եկեք նարդի խաղալիս: Մենք Տիգրանի հետ խաղանք, իսկ դուք նկարեք:

Ինձ դուր եկավ միտքը, և ես անմիջապես հրանհանգ տվեցի բոլորին պատրաստվել: Նրանք բերեցին նարդին:

– Սպասեք մի րոպե: Սպասեք: Դուք մի կարևոր կետ հաշվի չեք առել: Իսկ եթե ես պարտվեմ, -լրջորեն հարցրեց Տիգրանը:

Մենք բոլորս ծիծաղեցինք, հասկանալով Պետրոսյանին:

– Ուրեմն կթողնես չեմպիոնի տիտղոսդ այստեղ և կվերադառնաս տուն որպես մի սովորական շախմատիստ, – հեգնանքով ասաց Առնոն:

– Գիտեք, ես չեմ սիրում պարտվել, – ասաց Պետրոսյանը:

– Նախ, այս մասին ոչ ոք չի խոսա. Եվ երկրորդ …

– Սպասեք մի րոպե. Ինչ է կարծում եք ես կպարտվե՞մ:

– Ես չեմ կարծում՝ վստահ եմ: Ես նույնպես չեմ սիրում պարտվել:

– Դուք արձանագրեցի՞ք մաեստրոյի խոսքերը:

– Նկարահանումը վաղուց է սկսվել, Տիգրան Վարդանովիչ, – ասացի ես.

– Ուրեմն, գործում է թաքնված տեսախցիկի համակա՞րգը: Դե ինչ, եկեք խաղանք … հետաքրքիր է՝ ինչպես եք պատրաստվում թաքցնել բոլորի կողմից սիրված կոմպոզիտորի դեմքը, – շարունակեց  կատակել:

– Մի անհանգստացեք. Այդ ժամանակ ցույց կտան զարմացած աչքերով շախմատի թագավորին…

Նրանց միջև երգիծական երկխոսությունը շարունակվեց արդեն խաղի ընթացքում: Սկսվեց մի պատմական խաղ հրաշալի կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի և շախմատի հանճար Տիգրան Պետրոսյանի միջև: Ինչու՞ պատմական: Քանզի նրանք միմյանց հետ ոչ դրանից առաջ և ոչ էլ հետո այլևս նարդի չխաղացին: Իսկ ինպիսի տրամադրությամբ էին խաղում: Դա տեսնել և լսել էր պետք: Մենք բոլորս տարվել էինք այդ խաղով ինչպես վաղեմի երկրպագուներ: Ազարտը հասավ իր գագաթնակետին: Հաշիվը դարձավ 4:4: Պատկերացնու՞մ եք, թե ինչպիսի խաղ էր եղել: Հանկարծ Առնո Բաբաջանյանը առաջարկեց խաղն ավարտել ոչ-ոքի: Պետրոսյանը բարձր ծիծաղեց: Բնականաբար մենք նույնպես:

-Ոչ-ոքին քո սիրելի զբաղմունքն է: Ինչու՞ ես ծիծաղում:

-Հարգելիս, եթե ուզում ես իմանալ, իմ բոլոր ոչ-ոքիները հավասար են հաղթանակի: Այնպես որ գցի՛ր զառերը: Տիգրան Պետրոսյանը դեռ երկար ժամանակ կնստի իր գահին: Դե՛, նետի՛ր:

Բոլորս ընկերովի ծափահարեցինք: Սկսվեց որոշիչ մարտը: Այս գրավիչ մենամարտն այնուամենայնիվ ավարտվեց հաղթանակով: Թող ինձ ների ընթերցողը, բայց ես կմնամ հավատարիմ իմ երդմանը և մենամարտի գաղտնիքը չեմ բարձրաձայնի: Ֆիլմում համապատասխան հատվածից ստիպված եղանք հանել ձայներն ու կադրերը, որպեսզի ոչ ոք չիմանա, թե ով հաղթեց: Մենամարտի արդյունքը մնաց, մնաց նկարահանող խմբի հիշողության մեջ որպես սուրբ գաղտնիք, բացահայտմանը ոչ ենթակա:

Առնոն այդ տարի վերականգնվեց, բայց ոչ երկար ժամանակով: Շուտով նա մահացավ: Իսկ երկու տարի անց, մենք հրաժեշտ տվեցինք նաև մեր ժողովրդի հպարտությանը՝ Տիգրան Պետրոսյանին: Ես հիշեցի Պետրոսյանին հասցեագրված Բաբաջանյանի խոսքերը խաղից հետո, հայտնի հանդիպման մասին. «Բոլոր տեսակի խաղերը նրա համար հավասարապես մատչելի էին: Մեծ բնակտոր» Այսօր նայում եմ լուսանկարին և մտածում. «Աստված իմ, ես ունեմ հրաշալի մասնագիտություն: Շնորհիվ նրա, ես հանդիպել եմ տասնյակ մեծ, տաղանդավոր, հրաշալի ընկերների, տղամարդկանց, որոնց անունները հպարտությամբ արտասանում է ոչ միայն յուրաքանչյուր հայ, այլև ողջ ինտելեկտուալ աշխարհը»:

Վիլեն Զախարյան, ռեժիսոր, Հայաստանի վաստակավոր կինոգործիչ

Մոսկվա, 2015 թ.

Աղբյուրը` chess.am

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ