26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Գիտնականները հայտնաբերել են զարկերակային ճնշման կարգավորման ամենապարզ մեթոդը

Հետզոտողները պնդում են, որ զարկերակայիին ճնշման կարգավորման համար, մասնավորապես` իջեցման, ինչպես նաեւ հիշողոթյունը բարելավելու համար, հարկավոր է գրկախառնվել

Պարզվում է, որ գրկախառնության ժամանակ օկսիտոցին է արտադրվում, ինչը ֆիզիկական խթան է հանդիսանում: Վիեննայի համալսարանի հետազոտողներից մեկի խոսքով` նրանք, ովքեր ավելի հաճախ են գրկախառնվում հարազատների հետ, ավելի զգայուն են դառնում ժամանակի ընթացքում: Սակայն նեյրոֆիզիոլոգները պնդում են, որ դրական արդյունք գրանցվում է միայն այն դեպքում, երբ մարդիկ վստահում են միմյանց: Անծանոթի հետ գրկախառնվելը հակառակը` ուժեղացնում է սթրեսը: Այդ դեպքում  օկսիտոցին չի արտադրվում, իսկ խուճապի մակարդակը զգալիորեն բարձրանում է` սթրեսի հորմոնի` կորտիզոլի արտադրման պատճառով: 

Օկսիտոցին հորմոնը պատասխանատու է զգայական կապերի համար` ծնողների, երեխաների եւ ամուսնական զույգերի միջեւ մտերմության: Կանանց մոտ այն նաեւ արտադրվում է ծննդաբերությունից անմիջապես հետո եւ կրծքով կերակրելու ժամանակ` մոր եւ երախայի միջեւ էմոցիոնալ կապ հաստատելու համար:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ