25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Նոր հարկատեսակ վարորդների վրա՝ տուգանքների 351 տոկոսանոց աճ/վիդեո/

ԱԺ արտահերթ նիստի ժամանակ «Վարչական իրավախախտումների մասին օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկմանը պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ այն տեսակետները, թե, իբրև ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների ավելացումը կապված է մեքենաների ավելացման հետ, չեն համապատասխանում իրականությանը: «Եթե մեքենաների շատացումն է պատճառը, ապա ի՞նչ կապ ունեն այս արագաչափերն ու տեսախցիկները:

Եթե 2011 թ-ին Հայաստանի վարորդներին նշանակվել է 2 մլրդ 925 մլն դրամի տուգանք, ապա 2014 թ-ին ՝ 13 մլրդ 214 մլն 900 հազար դրամի տուգանք: Այսինքն՝ տուգանքների աճը կազմել է 351 տոկոս: Սա նշանակում է, որ երթևեկության, մարդկանց անվտանգության հետ կապված ոչ մի բարելավում չունենք, փոխարենն ունենք տուգանքների գանձման 351 տոկոսանոց աճ: Սա նոր հարկատեսակ է, որ դրված է Հայաստանի քաղաքացիների ուսերին: Ուղղակի հարկատեսակ է, քանի որ ոչ մի խնդիր չի լուծում, լուծում է միայն ֆիսկալ խնդիր»:

Մանրամասները՝ տեսեանյութում:

 

նիկոլ-փաշինյան4

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ