26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Կարգավորվում են աճուրդների անցկացման խնդիրը

Այսօր գործադիրը հավանության արժանացրեց «ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նախաձեռնությունը ուղղված է պետական և համայնքային հողերի կառավարման ոլորտը կարգավորող իրավական ակտերի պարզեցման, դրանցով սահմանված տնտեսապես ոչ արդյունավետ և աննպատակահարմար մեխանիզմների կրճատմանն ու վերանայմանը:

Մասնավորապես՝ ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին որոշմամբ պետական և համայնքային հողամասերի օտարման ձևերից մեկը՝ փոխանակությամբ օտարելն է, ինչը բացակայում է ՀՀ հողային օրենսգրքում: Իրավական ակտերի միջև տեղ գտած հակասությունները վերացնելու նպատակով առաջարկվում է Օրենսգիրքը լրացնել և սահմանել փոխանակությամբ օտարվելու ձևը:

Ինչպես նաև, ներկայումս, հողամասերն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելիս՝ եթե պահանջվող հողամասը գտնվում է այլ անձի օգտագործման ներքո, պահանջվում է հողօգտագործողի գրավոր համաձայնությունը, նրա չհամաձայնվելու դեպքում նրա իրավունքները այդ հողամասի նկատմամբ դադարում են: Հստակ կարգավորված չեն բիզնես գործընթացի քայլերը և ժամկետները, մերժման հիմքերը, հողօգտագործողին՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված ժամկետներում պատշաճ կերպով ծանուցելը: Համայնքի ղեկավարի կողմից որոշում ընդունելու համար սահմանված է մեկ ամսյա ժամկետ, որը հնարավոր է կրճատել: Նախագծով առաջարկվում է Օրինսգիրքը լրացնել հողամասը այլ հողօգտագործողից վերցնելու պարագայում նրան առնվազն մեկ ամիս առաջ ծանուցելու մասին դրույթով, քանի որ  տեղի է ունենում գործող հողօգտագործողի իրավունքների խախտում, ինչպես նաև կրճատվում է համայնքի ղեկավարի կողմից հողերը լիազոր մարմնի հայտի ստացման պահից օգտագործման տալու չհիմնավորված մեկամսյա ժամկետը՝ մինչև 15 աշխատանքային օր:

Բացի այդ, գործող օրենսդրությամբ աճուրդի չկայացման հիմք է հանդիսանում նաև մեկ հայտ ներկայացված լինելու փաստը, ինչը հակասում է «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքին: Մեկ հայտով աճուրդի կայանալը ծախսերի և ժամանակի առումով ձեռնտու է թե հող վաճառողին, և թե գնորդին: Մեկ հայտով աճուրդը կամ մրցույթը չկայանալու դեպքում հող օտարողը կամ տրամադրողը կրկին աճուրդ է կազմակերպում, իսկ այն նույն հիմքով չկայանալու դեպքում՝ հողը օտարվում է ուղղակի վաճառքով կամ տրամադրվում է առանց մրցույթի: Կրկնաճուրդի դեպքում հողի մեկնարկային արժեքը  կարող է փոփոխվել և տրամադրվել ավելի «էժան» գնով, որից օգտվում է գնորդը: Բարդեցված այս բիզնես գործընթացը առաջացնում է նաև կոռուպցիոն ռիսկեր: Այս ամենի արդյունքում «էժան» գնով գնված հողը ավելի թանկ է արժենում, ուստի այն  արդարացված գործարք չէ: Նախագծով առաջարկվում է սահմանել, որ մեկ հայտով աճուրդը կայացած է համարվում՝ կրճատելու համար հող տրամադրողի և գնորդի կողմից չհիմնավորված ծախսերը և ժամանակը :

Ինչպես նաև, առեաջարկվում է սահմանել, որ մրցույթում լավագույն պայմանները ճանաչելու և մասնակիցների կողմից մրցութային պայմանների բավարարման աստիճանը գնահատելու նպատակով մրցութային հանձնաժողովը  սահմանում է մրցութային  պայմանների կշռային գործակցով գնահատման մեթոդ՝ ապահովելու գնահատման գործընթացի օբյեկտիվ չափանիշներ:

Օրենսդրական նախաձեռնությունը առաջարկում է առավել կարգավորված և հստակեցված գործընթացներ, որոնց արդյունքում կպաշտպանվեն քաղաքացիների և տնտեսվարողների իրավունքները, և զերծ կպահի նրանց ավելորդ ժամանակի և միջոցների կորստից:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ