26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Էպոսագետն այդքան կամքի ուժ չունի, բայց մեքենաներ …

Նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը երեկ կնոջ և թիմակիցների հետ այցելել է նախագահի թեկնածու, ՛՛Ռադիոհայ՛՛ ՍՊԸ տնօրեն Անդրիաս Ղուկասյանին:

՛՛Անդրիաս Ղուկասյանին հանդիպել եմ, մոտեցանք դանդաղ, փորձեցի պարզել դրդապատճառները, նա բացատրեց՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սեդրակյանը, ով կոլեգային խորհուրդ է տվել դադարեցնել հացադուլը:

՛՛Եթե ինքը դուրս գա հացադուլից, ակտիվ քարոզարշավ անի, իր գաղափարներն ավելի լուրջ ազդեցություն կթողնեն, բայց նա չհամաձայնեց, շնորհակալություն հայտնեց, որ եկել եմ ու տեսել եմ իրեն՛՛,-նշեց թեկնածուն: Մեկնաբանելով լուրերն այն մասին, որ ինքն առանձին մեքենայով է այցելության գնացել, կինը՝ մեկ ուրիշ մեքենայով՝ ցուցադրելու համար իրենց ունեցվածքը՝ Սեդրակյանն ասաց.

՛՛Նույն մեքենայով ենք եկել, սպիտակը իմ մեքենան էր, իմ թիմակիցներն էլ իրենց մեքենաներով էին եկել, կինս իմ կողքը նստած էր՛՛: Թեկնածուն չմոռացավ նշել, որ բացի իր մեքենայից կինն ու որդին էլ մեքենաներ ունեն:

Հարցին, թե հնարավոր է, որ ինքն էլ միանա Անդրիաս Ղուկասյանին, Արամ Հարությունյանին ու Պարույր Հայրիկյանին, էպոսագետն արձագանքեց. ՛՛Հիվանդության պես մի բան է, վարակ է, Րաֆֆի Հովհաննիսյանը կմիանա հաստատ, արդեն փորձ ունի, Բագրատյանը դժվար է ասել, բայց ես վախենում եմ՝ նախագահը չնստի հացադուլի:

Ես այնքան հեռու եմ տենց բաներից, ֆիզիկապես և գաղափարապես անհնար է, այդքան կամքի ուժ չունեմ՛՛:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ