26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ողբերգություն է. Տիգրան Խզմալյան

«Նախախորհրդարան»-ի նախկին անդամ, ռեժիսոր Տիգրան Խզմալյանը գտնում է, որ Ազատության հրապարակում ժողովրդի մոբիլիզացիա չի լինի պարզ պատճառներով: Խզմալյանի խոսքով՝ գլխավոր պատճառը դա սխալ առաջնորդներ ունենալու հանգամանքն է: «Մենք շարունակաբար ոչ թե պատճառի, այլ հետևանքների հետ ենք ուզում պայքարել: Խոսքը ոչ թե այնքան ժողովրդի մասին է, այլ ժողովրդին առաջնորդելու հավակնություն ունեցող մարդկանց, այսինքն այսօրվա ընդդիմության: Կարծում եմ, որ միայն ազգային-ազատագրական պայքարի կարգախոսով հնարավոր չի: Գաղութացումից և ռուսական կայսրությունից ազատվելու կարգախոսն է՝ կանգնեցնելու մարդկանց ոտքի: Դրանով մենք կկարողանանք աշխարհի աջակցությունը և համակրանքը շահել: Մենք սխալ դաշնակիցներ ենք ընտրում ու այն դեպքում , երբ գտնվում ենք համաշխարհային, քաղաքակրթական պատերազմի շեմին և այս վիճակում կատարում ենք ողբերգական սխալ՝ ընտրելով սխալ ճամբար»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տիգրան Խզմալյանը:

Խզմալյանը փաստում է, որ մենք դաշնակցում ենք հոգեվարք ապրող Ռուսաստանի հետ և դեմա առ դեմ ենք կանգնում ողջ քաղաքակիրթ աշխարհին: «Դա ողբերգություն է, որի մեղավորն է ինչպես իշխանությունը, այնպես էլ ընդդիմությունը»,-ընդգծեց Խզմալյանը: Խզմալյանը ցիտելով առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին նկատեց, որ 2013 թվականի սեպտեմբերից հետո վիճակը այլևս անշրջելի է: Խզմալյանը նկատում է, որ պայքարը առաջնորդող մարդիկ սխալ թիրախների հետևից են ընկնում. «Սա հողմաղացների հետ պայքար է, որի հետևից չեն տեսնում իրական հրեշին: Դա է պատճառը, որ 20 ից 100 հոգի են հավաքվում ու այն դեպքում, երբ կես միլիոն ընտրող ասել է՝ ոչ»,-եզրափակեց Տիրգրան Խզմալյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ