24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կուրսանտի սպանության գործով դատական նիստը չկայացավ

Այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում նախատեսված` Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով հարուցված քրեական գործի դատաքննությունը հետաձգվեց:

Henaran.am-ի թղթակցի փոխանցմամբ` դատավոր Դավիթ Հարությունը տեղեկացրեց, որ դատական նիստը հետաձգվում է, քանի որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից այսօր ամբաստանյալներին, տեխնիկական պատճառներով, հնարավոր չի եղել դատարան բերել: Այդ պատաճռով դատական նիստը հետաձգվեց, և դատական հաջորդ նիստի օրը նշանակվեց դեկետմբերի 17ը, ժամը` 13.00-ն:

Հիշեցնենք, որ 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմանում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մարզահրապարակում հայտնաբերվել էր 1-ին կուրսի ուսանող Հայկազ Արկադիի Բարսեղյանի դին՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ