04 Հուլիսի, Saturday, 2020
KFC

«Հերոս էր, հանցագործ դարձավ … »

6076_b

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը այս պահին Ազատության հրապարակում ընթացող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հրավիրած հանրահավաքը սկսեց Հայաստանի կործանման մեջ իր կարծիքով՝ մեղավորների անուններ հրապարակելով:

Գլխավոր մեղավորը Հովհաննիսյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանն է, հաջորդը Հովիկ Աբրահամյանը: Կա մի անուն, որը Հովհաննիսյանի համոզմամբ` սուրբ էր մինչ օրս.

«Վերջին անունը այսօրվա համար ինձ մեծ ցավ է պատճառում: Ո՞վ էր միակ կարգին մարդը Կառավարությունում, ո՞վ էր միակ լույսը այս խավարի մեջ: Իր անունը Սեյրան Օհանյան է: Կարծում եմ` ինքը լավ մարդ է ու լավ ընտանիքի հայր: Այն մարդը, ով կարող էր դառնալ ՀՀ նախագահ: Հերոս էր և դարձավ հանցագործ, քանի որ երեկ ուղղորդեց հայ զինվորին կեղծ քվեարկության գնալ»:

Հովհաննիսյանը պահանջում է պաշտպանության նախարարի հրաժարականը, ինչպես նաև «երեկվա ծանր իրականության գլխավոր մեղավորի» ՝ Սերժ Սարգսյանի հրաժարականը: Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ ինքն արդեն դիմել է «զույգ» գեներալներին` Վլադիմիր Գասպարյանին և Գորիկ Հակոբյանին` երեկվա կեղծիքները բացահայտելու պահանջով: Նա նշեց, որ իրեն իշխանություն պետք չէ.

«Պահեք Ձեր աթոռը Ձեզ: Սա հայ ժողովրդի և քաղաքացու համար է: Գտեք Ձեր մեջ այդ ուժը ու հանուն պետության մի ընկեք մյուսների օրինակի տակ, խնդրում եմ»: Սերժ Սարգսյան՝ ժամդ հնչել է, խնայեք Ձեր անունը Ձեր թոռնիկների համար դասագրքերում: Պահանջում ենք Ձեր հրաժարականը՝ ազգովի: Ուրբաթ ժամը 17:00-ին հանրահավաք: Վասն հայրենյաց… կեցցե այն Հայաստանը, որ գալու է»,-եզրափակեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ