28 Մարտի, Saturday, 2020
KFC

Միջազգային դիտորդները խախտել են նորմերը․ Սերգեյ Տկաչենկո

timthumb

Միջազգային դիտորդական առաքելություն իրականացնող խմբերից մի քանիսը խախտել են միջազգային նորմերն ու իրավունքները։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց EPDE-ի փորձագետ, Ուկրաինայի Ընտրողների կոմիտեի ներկայացուցիչ Սերգեյ Տկաչենկոն։

«Միջազգային դիտորդական 6 առաքելություններից գոնե երկուսը, որոնք ժամանել էին Հայաստան՝ հետեւելու հանրաքվեի ընթացքին, խախտել են միջազգային իրավունքները։  Օրինակ, ԱՊՀ ներկայացուցիչների դիտորդների խմբի Բելառուսի ներկայացուցիչ Միխայիլ Պետրուշինը, օրվա մեջ, ժամը 12-ին մոտ, երբ դեռ ընտրությունը ընթանում էր, հայտարարեց, որ իրենք արձանագրել են, որ ընտրատեղամասերում ամեն ինչ հանգիստ է, առանց խախտումների, մարդիկ հանգիստ մասնակցում են քվեարկությանը, հանձնաժողովի բոլոր անդամները պատասխանում են իրենց բոլոր հարցերին, եւ որ իրենք հույս ունեն, որ ժողովուրդը ճիշտ ընտրություն կանի։

Նաեւ ՌԴ ԿԸՀ նախագահ  Չուրովը երեկ, երբ դեռ ընտրությունները չէին ավարտվել, ասաց, որ ամեն ինչ լավ է, խախտումներ չեն նկատել»,-ասաց նա՝ նշելով, որ համաձայն միջազգային նորմերի՝ չի կարելի գնահատական տալ ընտրությունների ընթացքին՝ առանց ամբողջական տվյալներն իմանալու։

«Հետեւաբար, սա միջազգային նորմերի խախտում է։ Այսպիսով նրանք թե միջազգային հանրությանն են մոլորության մեջ գցում, թե Հայաստանի քաղաքացիներին, ովքեր օրինակ օրվա կեսին դեռ չեն քվեարկել ու արդեն լսում են, որ գնահատականներ են տրվում միջազգային դիտորդական խմբերի կողմից»,- ասաց նա։

KFC

Արխիվ

Մարտի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ