19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Դանակահարել են գլխավոր դատախազի մոտ. Հրապարակ

Հին նոր տարին նշելու ավանդույթից չի շեղվում նաեւ ապարանյան կլանը: Այս տարի եւս Ապարանի հրապարակում մեծ տոնակատարություն էին կազմակերպել, ինչը լայնորեն լուսաբանվեց եթերով: Դատախազի, մարզպետների ու տարբեր իրավապահների հետ՚ ապարանցիների քեֆ-ուրախությունը, ցավոք, ավարտվել է դանակահարությամբ: Լուրը, սակայն, տեղ չի գտել եթերում:

Երեկ ապարանցիները “Հրապարակի” թղթակցին պատմել են, որ մի խումբ երիտասարդներ միմյանց հետ վիճել են, ինչի ընթացքում նրանցից մեկը դանակահարվել է, երիտասարդին տեղափոխել են հիվանդանոց: Բարեբախտաբար, նա կյանքին սպառնացող վնասվածք չի ստացել: Բնականաբար, միջադեպը տեղ չի գտել նաեւ ոստիկանության ամփոփագրում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ