26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Աբխազիա-Վրաստան –Հայաստան երկաթգծի վերագործարկումը հանարավոր է. Իվանիշվիլի

Ռուսաստան- Վրաստան-Աբխազիա–Հայաստան երկաթգծի վերագործարկումը հանարավոր է: Այս մասին այսօր Երեւանում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց պաշտոնական այցով Հայաստոնում գտնվող Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվլին

”Ես կարծում եմ, որ հնարավոր է: Հայաստանի եւ Վրաստանի միջեւ հարաբերույթուններում խնդիրներ չկան’’,-շեշտեց Վրաստանի վարչապետը:

Նա  անդրադարձավ է ռուս-վրացական փոխհարաբերություններին` նկատելով, որ խնդիրը պայմանավորված է այդ հարաբերությունների կարգավորմամաբ: ‘’Դուք գիտեք, որ մենք մեծ խնդիր ունենք Ռուսաստանի  հետ: Մենք հուսով ենք եւ ջանքեր ենք գործադրում, որ Ռուստատանի հետ  հարաբերությւոնները կկարգավորվեն: Հեռահաղորդակցության վերականգնումը պայմանավորված է սրանով’’,-հավելեց Բիձինա Իվանիշվիլին:

Հարցին արձագանքեց նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը`շեշտելով, որ հայ-վրացական հարաբերությունների օրակարգում այդ հարցը քննարկվել է: ‘’Մենք արձանագրել ենք, որ ջանքեր կգործադրենք որպեսզի երկաթգիշն աշխատնի եւ արդյունվետ գործի: Մենք հետաքրքրված ենք, որ հարցը լուծվի հնարավորիս արագ եւ մենք այդ հարցի կարգավորման գործընթացում ակտիվ դիրքորոշում կստանձնենք’’:

Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլու գլխավորած պատվիրակությունը Հայաստան է ժամանել այսօր` դեկտեմբերի 17-ին: Վրաստանի վարչապետը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի, ինչպես նաեւ ՀՀ արտաքին գործերի, Էներգետիկայի եւ բնական պաշարների եւ Էկոնոմիկայի նախարարների հետ: Բիձինա Իվանիշվիլին կայցելի Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, կլինի նաեւ Մատենադարանում: Սա Իվանիշվիլու առաջին այցն է Հայաստան:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ