04 Հուլիսի, Saturday, 2020
KFC

Նախագահի թեկնածուներին թիկնապահնե՞ր. 168 ժամ

image_14635

ՀՀ նախագահի բոլոր թեկնածուների անվտանգությունը, ըստ իրենց դիմումի՝ տրամադրելով ուղեկցող ծառայողներ, ապահովելով նախընտրական հանդիպումների բնականոն ընթացքը, պատշաճ կարգուկանոնը այդ հանդիպումների ժամանակ:

Արման Մելիքյանը մեզ հետ զրույցում նշեց, որ թեեւ նախորդ տարիներին հստակ ընդդիմադիր դիրքորոշում է ունեցել, սակայն երբեւէ որեւէ սպառնալիք որեւէ մեկի կողմից, այդ թվում եւ իշխանությունների՝ չի եղել եւ երբեւէ ճնշումների չի ենթարկվել:

Ի տարբերություն Արման Մելիքյանի` նախագահի մեկ այլ թեկնածու, “Ազգային համաձայնություն” կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը պնդում է, որ իր հասցեին սպառնալիքները հնչում են: “Արդեն սպառնալիքները սկսել են, եւ ես միգուցե օգտվեմ, չնայած այս իշխանություններին չեմ վստահում”,- ասաց Արամ Հարությունյանը` հավելելով, որ առաջիկայում ուղիղ եթերով ինքը կհայտարարի, թե ինչ շանտաժների եւ սպառնալիքների մասին է խոսքը:

“Ժառանգություն” կուսակցության վարչության փոխնախագահ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում բացառեց, որ իրենց կուսակցության առաջնորդը կարող է օգտվել ոստիկանության առաջարկած օգնությունից: “Չէ, չէ, Րաֆֆի Հովհաննիսյանին հաստատ թիկնապահ պետք չէ»”- վստահեցրեց Արմեն Մարտիրոսյանը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ