04 Հուլիսի, Saturday, 2020
KFC

Նրանց երիկամը հնարավոր է չգործի. Հայկական ժամանակ

image_14630

Երիկամի փոխպատվաստում արած քաղաքացիները նախորդ տարվա դեկտեմբերից մինչեւ այժմ` ամբողջ մեկուկես ամիս, չեն ստացել իրենց հասանելիք դեղորայքը, որը ստանում են պետպատվերով: Այդ մասին գրում է “Հայկական ժամանակ” թերթը։

“Հայաստանում հաշվառված այդ մարդկանց թիվը շուրջ 90-ն է: Առկա խնդրի մասին երեկ մեզ հետ զրույցում ահազանգում էր “Դանկո” բարեգործական հիմնադրամի նախագահ Իվետա Էպոյանը. “Արդեն 2-3 տարի է` դեղորայքը, որը պետպատվերով պետք է հիվանդը ստանա, պարբերաբար ուշացնում են մեկ ամիս, ամիսուկես, 15-20 օր: Եվ ոչ մի բացատրություն չեն տալիս»: Նրա խոսքով` նշված հիվանդներին պետությունը հիմնականում տրամադրում է “Ցիկլոսպորին” կոչվող դեղը: Նույն նպատակին ծառայող դեղը, երբեմն նաեւ այլ անվանում է ունենում` կախված այն բանից, թե որ երկրի արտադրանք է: Ու քանի որ վերը նշված խմբի մարդկանց օրգանիզմում օտար մարմին է` երիկամ, համապատասխան դեղերն անհրաժեշտ են, որպեսզի նրանց դիմադրողականությունը նվազի եւ օրգանիզմը չպայքարի օտար այդ մարմնի դեմ` թույլ տալով դրան արդյունավետ գործել:

“Իսկ եթե այդ դեղը դոզայով պակասում է կամ չեն խմում մի քանի օր, փաստորեն, արդեն ռիսկ կա, որ փոխպատվաստված օրգանն այլեւս չի աշխատի: Դա կարեւոր դեղ է, որը մեր հիվանդները չեն կարող գնել”,- շարունակեց բարեգործական հիմնադրամի նախագահը:

Նշենք, որ “Ցիկլոսպորին” դեղի արժեքը մի քանի տասնյակ հազար դրամի է հասնում։ Ընդ որում՝ երիկամը փոխպատվաստած մարդիկ դեղը պետք է ընդունեն ամեն օր՝ օրը երկու անգամ։

ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նախորդ տարեվերջին “Ցիկլոսպորին”-ի մատակարարման հետ կապված խնդիր է առաջացել եւ որոշակիորեն ձգձգվել է հիվանդների դեղի տրամադրումը: Պակասն, ըստ նրա, փորձել են լրացնել այլ աղբյուրներից: Դա, սակայն, բավականացրել է միայն  15 հիվանդի, այն էլ՝ ընդամենը 10 օր։ Նախարարության աշխատակազմի ղեկավարը վստահեցրեց, որ այս տարի արդեն համապատասխան մրցույթն անցկացվել է եւ ընտրվել է  դեղորայքը մատակարարող ընկերությունը՝ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի “Նատալի ֆարմը”։ Սուրեն Քրմոյանը վստահեցրեց, որ առաջիկա 2-3 օրերի ընթացքում դեղերը կհասնեն իրենց հասցեատերերին”,- գրում է թերթը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ