08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Փաշինյանը չի ուզում խոստանալ և չանել /վիդեո/

«Նոր Հայաստան»-ի դեկտեմբերի 1-ի հանրահավաքին Ժիրայր Սեֆիլյանը հարթակ հրավիրեց. «Նիկոլ Փաշինյան, սկսվել է, արի, սպասում ենք»: Լրագրողների հետ զրույցում Փաշինյանն արձագանքել է այդ կոչին՝ ասելով, որ չի պատրաստվում մարդկանց առաջնորդել դեպի պարտություն:

Ըստ նրա՝ մարդկանց որևէ պրոցեսի հրավիրելուց առաջ պետք է ունենանք որոշակի հստակ պատկեացում, թե այդ պրոցեսն ինչ քայլերով և ինչ ճանապարհային քարտեզով է հասնելու իր նպատակին և որքանով է նպատակահարման այդ նպատակի իրագործումը: «Մեզ համար անթույլատրելի ենք համարում խոստանալ իշխանափոխություն և չիրականացնել այն»,- ասել է Փաշինյանը: Նկատենք, որ երեկվա հանրահավաքին Ժիրայր Սեֆիլյանն Ազատության հրապարակից այլևս ոչ մեկին չհրավիրեց հանրահավաքի, իսկ նրա նախորդ հորդորները պարզապես մնացին օդում կախված:

Տեսանյութը՝ 1in.am-ի

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ