26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Երբ Աստված Ադամի և Եվայի կյանքի կենտրոնում էր

«Երանի՜ հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը»:
Մատթ. 5:3

Բարեբախտաբար, մարդուն կատարյալ կյանքի կարող է հասցնել միայն Աստծո հոգին, քանի որ Աստված կյանքի աղբյուրն է: Նշանակում է՝ որպեսզի մարդ երջանիկ լինի, նա պետք է իր մեջ ընդունի Աստծո հոգին, Նրա ներկայության համար տեղ բացի իր հոգում: Չէ՞ որ հենց այդպես էր մարդկային պատմության արշալույսին, երբ Աստված Ադամի և Եվայի կյանքի կենտրոնում էր, երբ նրանք տակավին մեղքը չէին ճանաչել:

Իսկ մեղքը եղավ նրանց հրաժարումը Աստծուց: Եվ այսպես, ի՞նչ բան է հոգեվոր աղքատությունը: Սուրբ Գրիգոր Նյուսացին գրում է, որ «հոգով աղքատությունը հեզություն է»:

Հեզությունը ծնվում է ներքին մեծ ուժի շնորհիվ և ցանկացած ոք, որ կասկածում է դրանում, թող փորձի իր սեփական «ես»-ը փոքր-ինչ մի կողմ հրել իր հոգսերի և շահերի կենտրոնից: Իսկ իր կյանքում գլխավոր տեղում դնել Աստծուն:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ