26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Նա տեսավ նրանց կործանումը, որ դաժան էր

Ի՞նչ է մարդը, և ի՞նչ է նրա օգուտը: Ո՞րն է նրա բարիքը, ո՞րն է նրա չարիքը: Մարդու օրերի թիվը ինչքան էլ շատ լինի, հարյուր տարի է: Ինչպես ջրի կաթիլը ծովի համեմատությամբ և խիղճը` ավազի, այնպես տարիներն են սակավ հավիտենական օրերի համեմատ:

Սրա համար է, որ Տերը համբերատար է նրանց նկատմամբ և նրանց վրա հեղում է իր ողորմությունը: Նա տեսավ և իմացավ նրանց կործանումը, որ դաժան էր: Սրա համար էլ բազմապատկեց իր ներողամտությունը:

Մարդու ողորմությունն իր մերձավորի վրա է, իսկ Տիրոջ ողորմությունը` բովանդակ մարմնավորի: Տերը հանդիմանում, խրատում և ուսուցանում է և, իբրև հովիվ, նրան իր հոտն է վերադարձնում: Ողորմում է նրանց, ովքեր ընդունում են խրատը և շտապում են լսել նրա վճիռները:

Սիրաքի իմաստություն

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ