26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Գյուղնախարարությունը ահազանգում է

ՀՀ գյուղատնտեսության նախարարության մասնագետների կողմից  հանրապետության մարզերում իրականացված աշնանային մոնիտորինգի արդյունքում պարզվել է, որ մի շարք համայնքների հողատարածքներում ակտիվացել է կրծողների տարածումն ու զարգացումը, և անհրաժեշտ պայքարի միջոցառումներ չիրականացնելու դեպքում  ձմռան ամիսներին կարող են լրջորեն վնասվել պտղատու և խաղողի այգիները, ինչպես նաև աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքերը:

Հնարավոր վնասները կանխելու և գյուղացիական տնտեսություններին աջակցելու նպատակով Գյուղատնտեսության նախարարությունը իրականացնում է կրծողների դեմ լայնածավալ պայքարի միջոցառումների ծրագիր: Բոլոր այն հողօգտագործողներին, որոնց հողատարածքներում արձանագրվել է միջին և բարձր վարակվածություն, անհատույց կտրամադրվի անհրաժեշտ քանակության «Ռոդիֆակում» տեսակի թունաքիմիկատ և օգտագործման վերաբերյալ համապատասխան խորհրդատվական թերթիկներ:

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է հողօգտագործողներին մասնագետների խորհուրդներին ու ցուցումներին, սեղմ ժամկետում ավարտել պայքարի աշխատանքները`  խստորեն պահպանելով անվտանգությանը ներկայացվող պահանջները:

Լրացուցիչ հարցերի դեպքում  հողօգտագործողները կարող են դիմել  գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների մասնագետներին:

Անհրաժեշտության դեպքում ծրագիրը կշարունակվի նաև 2016 թվականին գարնանային պայքարի միջոցառումների կազմակերպման համար:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի բաժին

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ