26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԼՂՀ վարչապետը ԱՄՆ-ում ներկայացրել է իրենց հաջողությունները

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 21-ին այցելել է ԱՄՆ Նևադա նահանգ և մի շարք հանդիպումներ ունեցել այնտեղ:

Վարչապետը ծաղիկներ է խոնարհել հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված՝ Նևադայում վերջերս բացված հուշարձանին՝ կարևորելով ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման նշանակությունը թե՛ հայ ազգի, և թե՛ համայն մարդկության համար: Արայիկ Հարությունյանն այնուհետև հանդիպել է այդ նահանգում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Անդի Արմենյանին և համայնքի մի շարք ներկայացուցիչների՝ նրանց հետ քննարկելով ազգապահպանությանը և Արցախ-սփյուռք հարաբերություններին վերաբերող որոշ հարցեր:

Ա. Հարությունյանը հանդիպում է ունեցել նաև Նևադայի օրենսդիր մարմնի և տեղական ինքնակառավարման մարմինների մի խումբ ներկայացուցիչների հետ: Վարչապետը նրանց ներկայացրել է Արցախի հաջողություններն ու խնդիրները պետականաշինության և տնտեսության զարգացման գործընթացներում, ինչպես նաև՝ ղարաբաղյան հակամարտության շուրջ տեղի ունեցող զարգացումները և ընդհանուր տարածաշրջանի իրավիճակը: Կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրության մի շարք հարցեր, ձեռք բերել հետագա համագործակցության վերաբերյալ պայմանավորվածություններ:

Համայնքի կողմից իր պատվին կազմակերպված ընդունելության ժամանակ վարչապետ Հարությունյանն ընդգծել է ազգային նշանակության հարցերում սփյուռքի ակտիվ մասնակցության կարևորությունը՝ կոչ անելով ներկաներին մասնակցել առաջիկա հեռուստամարաթոնին՝ հանուն հայրենիքի շարունակական զարգացման:

ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ