26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Ինչպե՞ս մաքրել դաշտն այս աղբից». Հրապարակ

Լրատվական դաշտում ոչ միայն մեծ մրցակցություն կա, այլեւ չարություն, նախանձ, իրար դեմ աշխատելու ձգտում: Ես խմբագիրներ գիտեմ, որոնք, օրինակ, ողջ օրն զբաղված են մյուս լրատվամիջոցների գործընկերներին հայտնաբերելու գործով: Ասենք, կայքերում գովազդատուների ցանկն ուսումնասիրելով, սկսում են «տեռոր» անել նրանց, թե ինչու եք այս կայքին գովազդ տալիս, մեզ տվեք:

Ես խմբա­գիր գիտեմ, որն ավելի հնարամիտ է գտնվել այս հարցում, որոշ ֆիրմա­ների գովազդն անվճար տեղադրում է իր կայքում, մի քանի ամիս անց ֆիր­ման «ամոթու» պայմանագիր է կնքում սրա հետ: Խմբագիր գիտեմ, որը, տե­ղեկանալով, որ մի բարձրաստիճան պաշտոնյա հանդիպել է գործընկեր ԶԼՄ-ի ղեկավարի հետ, ամեն գնով հանդիպում է կորզում վերջինիս հետ եւ շանտաժ անում, թե` ես գիտեմ, որ ընդունել եք իքսին, համագործակցում եք նրա հետ, բա մենք:

Երբեմն այնքան նողկալի է ֆինանսներ կորզելու, մրցակիցներին վարկաբեկելու, ոչնչաց­նելու այս կիրքը, որ ափսոսում ես, որ ժամանակին այս մասնագիտությունն ես ընտրել, եւ լեզուդ չի պտտվում մե­ղադրել նրանց, ովքեր փնովում են լրագրողներին: Հասկանում ես, որ մենք ինքներս ենք վարկաբեկել լրագրո­ղի անունը, աղավաղել հասարակա­կան պատկերացումը մամուլի մասին: Ինչպե՞ս մաքրել դաշտն այս աղբից, ես չգիտեմ: Բայց նախօրեին տեղի ու­նեցած մի իրադարձություն ինձ հույս ներշնչեց, որ ժամանակն ամեն ինչ, ւսյ- նուամենայնիվ, իր տեղը կդնի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ