26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

՛՛Դվին՛՛ հյուրանոցը կվերանորոգվի ու կգործարկվի 1-2 տարի անց

Այսուհետ պետական գույքի օտարման դեպքում սեփականատերերի հետ պայմանգիր է կնքվելու, համաձայն որի նրանք պետք է գործարկեն այդ տարածքները:

՛՛ Հիմա շատ կառույցներ ունենք, որոնք չեն գործարկվում: Դրանք ոչ միայն հյուրանոցներն են, այլև ունենք շատ այլ գործարաններ քաղաքի ծայրամասերում՛՛,-այսօր ասուլիսի ժամանակ ասաց Պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:

՛՛Դվին՛՛ հյուրանոցի դեպքում սա չի հաջողվում պարտադրել սեփականատիրոջը, քանի որ, Սահակյանի խոսքով, երբ մասնավորեցվել է այս կառույցը, պայմանագրերը այդքան էլ իրավաչափ չի եղել:  ՛՛Այս պահին չենք կարողանում իրավական տեսանկյունից հիմնարար լուծումներ տալ: Մենք ամենօրյա աշխատանքներ ենք տանում սեփականատերերի հետ՛՛,-նշեց Սահակյանը:

Նա վստահեցրեց, որ 2014-2015թթ ՛՛Դվին՛՛ հյուրանոցը կլինի նորակառույց և կգործի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ