19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հողեր կզիջե՞նք. պաշտոնական Երևանի արձագանքը /վիդեո/

Լեռնային Ղարաբաղի ազատագրված տարածքները կամ գոնե դրանց մի մասը Ադրբեջանին տրամադրելու հարց քննարկվե՞լ է արդյոք ԱԳՆ-ում: Մասնավորապես այս հարցի շուրջ այսօր լրագրողները զրուցեցին՝ ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանի հետ` նկատի առնելով ռուսական «Կոմերսանտի» անանուն աղբյուրին հղումներով վերջին հրապարակումը, որտեղ նշվում է, թե բանակցություններին մոտ կանգնած իրենց աղբյուրը տվյալներ ունի, որ հիմնախնդրի կարգավորման տարբերակներից մեկը այսպիսին է՝ հայերը վերադարձնում են Ադրբեջանին Ղարաբաղի շրջակա տարածքները՝ Ադրբեջանից գրավված, բայց միեւնույն ժամանակ պահպանում են Լաչինի միջանցքը՝ ապահովելով կապը Հայաստանի հետ եւ գուցե եւս մեկ ճանապարհ են բացում։ Բաքուն էլ պաշտոնապես չի ճանաչում Ղարաբաղի անկախությունը, սակայն պարտավորվում է խնդիրը ռազմական ճանապարհով չլուծել։

«Բազմիցս անդրադարձել ենք այս հարցին՝ տարբեր առիթներով: Գոյություն ունեն՝ ընդամենը հակառակորդ կողմից արված առաջարկներ: Խոսքը վերաբերվում է համապարփակ կարգավորմանը: Այնպես որ ինչ-որ էլեմենտների մասին առանձին խոսելն ու քննարկելը անընդունելի է ոչ միայն մեզ համար»,-ընդգծեց ԱԳ փոխնախարարը `չբացառելով ԼՂՀ հարցի կարգավորմանը միտված քննարկման հնարավորությունը:

Հնարավո՞ր է Արցախում հանրաքվե լինի և Արցախը  միանա Հայաստանին: 

Մանրամասները՝ տեսանյութում:  

Snapshot - 2

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ