25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Իմա՞ստը

«Սահմանադրական փոփոխություններ են երկրում ընթանում, մենք բերել ենք, երեք համայնք ուզում ենք խոշորացնել, իմա՞ստը»,- Ազգային Ժողովում նման հարցադրում արեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն` անդրադառնալով վարչատարածքային բաժանման մասին օրենքի նախագծին:

«Ես ուղղակի չեմ հասկանում, թե ինչո ՞ւ քաղաքական կարևորագույն գործընթացներից այսքան կտրված, ժամանակից դուրս ինչ-որ նախագիծ է  ներկայացվում: Մենք ինչո՞ւ ենք ուզում այս փոփոխությունն այսքան արագ իրականացնել: Այստեղ ներկայացվում է, որ հաշվի են առնվել հանրաքվեի արդյունքները: Հանրաքվեի արդյունքներն ընդհանրապես հաշվի առնված չեն: Ավելին` 110 հոդվածի կոպիտ խախտմամբ է եղել: Սահմանադրության այս հոդվածն ասում է, որ պետք է այս օրենքի հետ կապված կցված լինեն նաև հանրաքվեների արդյունքները, սակայն, հանրաքվեի արդյունքերն այս փաստաթղթին կցված չեն: Իսկ ինչի ՞ հիման վրա են ասվում, որ արդյունքները դրական են:

Տեղական հանրաքվեի մասին 35-րդ հոդվածն ասում է, որ տեղական հանրաքվեի դրված հարցը կամ օրենքի նախագիծը համարվում է ընդունված, եթե կողմ է քվերակել քվեարկողների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ցուցակներում ընգրկված անձանց մեկ երրորդը: Հանե ՞լ եք մեկ երրորդը:

Մենք հանել ենք և ստացվել է հետևյալ պատկերը, որ Լոռվա մարզում միայն Թումանյանն է ութ համայնքից, որ ապահովում է այն մեկ երրորդի պահանջը: Դուք վերցրել եք, ավտոմատ նայել եք, որ մեծամասնությունը կողմ է : Ո’չ, պետք է գրեիք, որ ընդհանուր ցանկի մեկ երրորդն է,-ընդգծեց  Արմեն Ռուստամյանը:

-Միայն Սյունիքում է անցել, էն էլ երկու համայնքում զրո է, բայց մենք ունենք որոշակի կասկածներ, որ համայնքից գոնե մեկը կարող էր դեմ լիներ: Այս նախագիծն ուղեկցվում է Սահամանդրության կոպիտ խախտմամբ: Սահմանադրական փոփոխություններից հետո մենք բոլորովին նոր հիմքեր ենք ստեղծել, թե’ տարածքային բաժանման, թե’ ՏԻՄ ընտրություններն իրականացնելու առումով»:

ՀՅԴ խմբակցության ղեկավարի խոսքով` կարելի է Երևանի մոդելը տարածել նաև մարզերում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ