25 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2020
KFC

50 անց տղամարդը լաց էր լինում` միակ դուստրը ինքնասպան էր եղել

62661_b

«Երբ առաջին անգամ մտա քրեակատարողական հիմնարկ` հարցազրույց վարելու Սողոմոնի հետ, այդ ժամանակ նրա աղջիկը նոր էր ինքնասպանություն գործել: Պատկերացրեք 50 անց տղամարդը լաց էր լինում: Սողոմոն Քոչարյանը սթրեսային լուրջ վիճակում էր, ու այդպես էլ նրան հիվանդանոց չտարան: Երկրորդ հանդիպման ժամանակ էլ՝ չտեսած , չվայելած ընտանիքի կարոտն էր զգալի նրա մոտ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց «Հետք»-ի լրագրող, «Անմեղության հայկական ծրագիր» ՀԿ նախագահ Զարուհի Մեջլումյանը, ով հետևողականորեն զբաղվել է Սողոմոն Քոչարյանի գործի վերաբացման հարցով:

«Ես որպես լրագրող կանգնում եմ անարդարությունից տուժածների կողքին` բարձրաձայնելով հնարավոր դատական սխալների մասին, ուսումնասիրելով դատական գործերը հանրությանը ներկայացնում եմ, թե ինչպես են կայացվել դատավճիռները: Խոսքը միայն ցմահ ազատազրկվածների մասին չէ: Պարզապես դատական սխալը անդառնալի ճակատագրական է, երբ մարդը դատապարտված է ցմահ ազատազրկման»,-նշեց Մեջլումյանը:

Զարուհի Մեջլումյանի դիտարկմամբ` ցմահ բանտարկյալները խոսելու, պատմելու, արտահայտվելու կարիք ունեն և նրանց հարկավոր է հնարավորություն տալ դա անելու.

«Հանրության մեջ ցմահ դատապարտյալներ արտահայտությունը արդեն բացասական ասոցիացիաներ է արթնացնում: Սողոմոն Քոչարյանը և Մհեր Ենոքյանը,  երբ երկու  անգամ բանտից փախչում են, դա պարզապես նրանց բողոքի ճիչն էր, որ դատական մարմինները ուշադրություն բևեռեն նրանց քրեական գործերի վրա,  և վերջապես բանտի պատերից դուրս նրանք հնարավորություն կունենային ասելու տարիների կուտակվածը: Ես երեք տարի պայքարից հետո կարողացա հնարավորություն ստանալ ու տեսնել այդ գործերը և ցույց տալ հանրությանը, թե ինչպես են կայացվել դատավճիռները, ինչպես են քննվել այդ գործերը՝ ցույց տալով այդ մարդու դեմքը, դիմագիծը: Օրինակ` ով է եղել Սողոմոն Քոչարյանը: Պետք է ցույց տալ, որ մարդը դեմք ունի, անցած ճանապարհ ունի»:

Սողոմոն Քոչարյանի քրեական գործը երբ կարդում էի, մի բան կար որ կարմիր թելի պես անցնում էր` քաղաքական հետքը: Հանցագործության սխալ որակումից սկսած մինչև մահապատիժ, որը խիստ չափազանցված պատժաչափ էր, ինչը խոստովանում է նաև մեղադրող դատախազը՝ Ժիրայր Խառատյանը»:

Զարուհի Մեջլումյանը փաստում է, որ դատական մարմինների անպատասխանատու վերաբերմունքի պատճառով կյանք է խորտակվել և այս կորուստը ճակատագրորեն անդառնալ ի է. «Ես պնդում եմ, որ Սողոմոնը կարող էր ազատ արձակվել դեռևս մեկուկես տարի առաջ.  ոչ թե հիվանդության պատճառով, այլ նոր ի հայտ եկած հանգամանքներով՝ գործի վերաբացման ընթացքում:

Դատավորը այնքան ուժ պետք է գտներ իր մեջ, որ ընդուներ, որ այդ ամենը քաղաքական ճնշման հետևանք է եղել մեկ այլ պետության կողմից,-հետաքննող լրագրողը հավելեց,- ամեն դեպքում եթե չլիներ մեր համառ պայքարը, Սողոմոնը կմեռներ բանտախցում և  հասարակությունը չէր իմանա, թե ում մասին է խոսքը ու ինչ ճանապարհ է անցել այդ մարդը: Երկու անգամ վիրավորում ստացած Սողոմոնը ռազմի դաշտ է վերադարձել, անգամ կանտուզյա ստացած վիճակում: Նա զինվորական հաշմանդամ էր, ով դատապարտումից ի վեր չէր ստացել անգամ իր զինվորական թոշակը»:

Հիշեցնենք, Սողոմոն Քոչարյանը մահացավ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, որտեղ տեղափոխվել էր ամիսներ առաջ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 2015թ. հոկտեմբերի 22-ին, իրանահպատակ ադրբեջանցու սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված ազատամարտիկ Սողոմոն Քոչարյանին հիվանդության հիմքով պատժի հետագա կրումից  ազատելու որոշում է կայացրել:

Սողոմոն Քոչարյանը ազատազրկվել էր 20 տարի առաջ։ Պատերազմի 2-րդ կարգի հաշմանդամ Սողոմոն Քոչարյանը տառապում էր սրտի իշեմիկ հիվանդությամբ՝ 4-րդ աստիճանի սրտային անբավարարությամբ (իշեմիկ կարդիոմիոպաթիա), ունի հետինֆարկտային խրոնիկ անեւրիզմա, հիվանդ էր նաեւ կանգային թոքաբորբով: Այս հիվանդությամբ նա ենթակա էր պատժից ազատման` համաձայն Կառավարության 825-Ն որոշմամբ հաստատված պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկի:

Սողոմոն Քոչարյանը մահապատժի է դատապարտվել 1995թ.՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացուն Հայաստանում սպանելու համար, սակայն հետո պատիժը փոխարինվել էր ցմահ ազատազրկմամբ: Սողոմոն Քոչարյանը 2-րդ կարգի հաշմանդամ է, ՀՀ սահմանների պաշտպանության եւ ԼՂՀ ազատագրական պայքարի ակտիվ մասնակից: Նրա ազատազրկումից մի քանի տարի անց ծանր հիվանդությունից մահացավ կինը, մեկ տարի առաջ 18 տարեկանում ինքնասպան եղավ միակ դուստրը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ