26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՅԴ-ն թեկնածու չի առաջադրի, չի բոյկոտի, բայց համակիրներին կուղղորդի. Գերագույն ժողովի որոշումը

ՀՅԴ-ն փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններին սեփական թեկնածու չի առաջադրելու: Քիչ առաջ այս մասին ՀՅԴ ԳՄ-ում հրավիրված ասուլիսին հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը“ ընթերցելով ՀՅԴ ԳՄ ընդունած հայտարարությունը:

Հայտարարության մեջ խոսք է գնում ՀՅԴ –ի նախաձեռնության մասին“ յոթ կետերի շուրջ համախմբվել եւ միասնաբար հանդես գալ նախագահական ընտրություններում: Նշվում է, որ  թեեւ դրական արձագանք եղավ,  թեեւ  առկա էին,  որոշակի նախադրյալներ, սակայն համախմբումը այս կամ այն կոնկրետ թեկնածուվ պայմանավորելու կանխակալ մոտեցումը թույլ չտվին միասնական օրակարգով ընտրություններին գնալու ջանքերը իրականացնել:

Այս հանգամանքները հաշվի առնելով, ՀՅԴ Գերագույն ժողովը որոշեց.’’Թեկնածու չառաջադրել,  բացառելով իշխանության թկենածուին սատարելը, լիազորել ԳՄ-ին` հետեւել նախընտրական գործընթացներին եւ կողմնորոշել ՀՅԴ համակիրներին, քաղաքակական բոլոր միջոցներով հետամուտ լինել կուսակցության յոթ կետերի իրականացմանը’’:

Աղվան Վարդանյանը նշեց, որ ժողովում լուրջ քննարկում եղավ, մոտ ութսուն հոգի էին մասնակցում եւ տարբեր տեսակետներ կային, բայց ի վերջո, բացարձակ գերակշիռ մասն այս եզրակացությանը հանգեց:

Նա հավելեց, որ որոշումը կայացվեց մի շարք հանգամանքներից ելնելով` նախ, Հայաստանում ընտրությունները ստվերային են եւ չհաջողվեց այդ իրավիճակը փոխել, չհաջողվեց միասնական ընդդիմադիր ճակատ ստեղծել: Մասնակցել կանխորոշված ընտրություններին կնշանակի մասնակից լինել գծված սցենարին, եւ ըստ նրա, միայն քարոզարշավով չէ, որ հնարավոր է սեփական գաղափարները տեղ հասցնել:

Ինչ վերաբերվում է հարցին, թե ինչու ՀՅԴ-ն չբոյկոտեց, Աղվան Վարդանյանն ասաց, որ դա իմաստ ունի, եթե վերաբերվում է ընդդիմադիր դաշտի համընդհանուր բոյկոտին, ինչը Հայաստանում տեղի չունեցավ:

Henaran.am-ի հարցին, թե ՀՅԴ Գերագույն ժողովի երկրորդ կետը` սեփական համակիրներին ուղղորդելու վերաբերյալ, արդյոք նշանակում է, որ ՀՅԴ-ն կսատարի թեկնածուներից մեկին, Աղվան Վարդանյանը պատասխանեց.

Դեռ զարգացումները մինչեւ վերջ հնարավոր չէ կանխորոշել, սա ոչ մի տարբերակ չի բացառում, բացի բացառված տարբերակը, այդ թվում նաեւ գնալ ընտրություններին որեւէ մեկի օգտին չքվեարկել”: Աղվան Վարդանյանը հավելեց, որ ՀՅԴ օրակարգի հանդեպ վստահությունը եւ դեպքերի ընթացքը թույլ կտան համապատասխան որոշում կայացնել: 

Հիշեցնենք, որ երեկ ՀՅԴ Գերագույն ժողովը քննարկում էր նախագահական ընտրություններին մասնակցության ձեւաչափը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ