23 Հունվարի, Հինգշաբթի, 2020
KFC

Աչքերն իրենն էին … մանրամասներ «Ղարաբաղ» կոմիտեի անդամի ծեծից

19762_original

Նոյեմբերի 2-ին առերեսում է կատարվել «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանի  և նրա վրա հարձակում գործած` գործով կասկածյալի միջև: Առերեսումից հետո` Սամսոն Ղազարյանը գործով տուժող է ճանաչվել:

Henaran.am-ը  զրուցեց Սամսոն Ղազարյանի հետ.  հետաքրքրվեինք`  առերեսումից հետո իր համար պարզ դարձա՞վ, թե ինչու էին իր վրա հարձակվել:

«Ճանաչեցի, աչքերն իրենն էին, դեմքը մի քիչ փոխվել էր, բայց ինքն էր: Մոտ երեսուն տարեկան տղամարդ է: Առերեսումից հետո էլ դեռ ինձ համար պարզ չէ, ինչու էր իմ վրա հարձակվել, չհասկացա հարձակման դրդապատճառը: Նա մի շարք պատճառաբանություններ բերեց, թե ինչու է հարձակվել վրաս, բայց դրանց մասին չեմ կարող ասել, որովհետեւ նախաքննության գաղտնիք է»,-պատմեց Ղազարյանը, ում խոսքով՝  գործով մեղադրվող անձը բացարձակ կեղծ ցուցմունք է տալիս:

Մեր հարցին` արդյոք քաղաքական դրդապատճառ կա , թե անձնական. «Ես չեմ ճանաչել կասկածվողին ու ինքն էլ նշել է, որ ինձ չի ճանաչել: Թող նախաքննությունը որոշի իրականում ինչ է եղել»,-ամփոփեց Ղազարյանը:

Հիշեցնենք, հոկտեմբերի 21-ին ՝ Երևանում   հարձակվել և ծեծի են ենթարկել «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանին: Կատարվածի առիթով  հոկտեմբերի 21-ին Արաբկիրի ոստիկանություն է բերման ենթարկվել «Սյուն Էներգո Շին» վարչության 34-ամյա աշխատակիցը, ով ծեծի էր ենթարկել «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամին :

Կասկածյալը՝ Տավուշի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ, 34-ամյա Բակուր Սամվելի Փայտյանն է:

KFC

Արխիվ

Հունվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ