29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

«Ապրենք ու գործենք Քրիստոսի ճշմարտությամբ»

19

Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի շնորհավորական ուղերձ է հղել Գարեգին Բ-ի գահակալության 16-րդ տարեդարձի առթիվ.

Վեհափա՛ռ Տեր,

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մեր փրկարար  հավատքի և  ինքնության մշտավառ քուրան է, ուր սրբագործվում են հայի նվիրական   ոգին և աղոթքի վերասլաց խոյանքը: Աստծո կամոք Միածնաէջ Մայր սրբավայրում տարիներ առաջ Ձեզ փոխանցվեց Ամենայն Հայոց Հայրապետի «քաղցր լուծը»: Եվ շուրջ մեկուկես տասնամյակ է, ինչ Ձեր հովվապետական բարձունքից  ամենքիս ուսուցանում եք հավատքով ապրելու կերպը,  ներշնչում  կամք ու կորով, ուժականություն և  տոկունություն՝  մոլորեցնող փոթորիկներին դիմակայելու և մեր սուրբ հայրերի թողած ճշմարտության ուղիներով անսայթաք քայլելու համար:

«Ապրենք ու գործենք Քրիստոսի ճշմարտությամբ, Նրա խոսքն ու պատգամները դարձնենք մեր կյանքի խավարացիր լույսը, մեր հանդեպ Նրա սերն ու ողորմությունը՝ մեզ միավորող ուժը, ազգի միասնությունը կերտող զորությունը: Անխախտ ու ամուր պահենք մեր միաբանությունը, համերաշխության ոգին, խնամք տանենք և հոգանք միմյանց համար, մեր երկրի, հոգևոր և ազգային մեր կյանքի վերելքի համար: Միայն այսպես, միմիայն այսպես պիտի կերտենք շեն ու բարօր մեր Հայրենիքը»(Գարեգին Բ):

Վեհափա՛ռ Տեր,
Ձեր հայրախնամ սիրո և վեհագույն  ապրումների, բարոյական  ազնվագույն սկզբունքների ներգործությամբ է, որ այսօր ջանում ենք  միակամ և միահոգի մնալ մեր «ծառայական կերպ»-ի  մեջ:

Մեր աղոթքն է առ Աստված՝  Ձեզ բազում տարիներ տեսնել հովվապետական, նվիրական և օրհնաբեր սպասավորության մեջ: Ի սրտե Ձերդ Սրբությանը մաղթում ենք քաջառողջություն, շարունակական կենսունակություն և տոգորուն հոգի՝ Ձեր եկեղեցանվեր և անձանձիր ծառայությունն  առավել արդյունաբեր դարձնելու համար:  Թող Բարձրյալն Աստված Իր Ամենազոր Աջով և Սուրբ Խաչի  նշանով զորակից և մարտակից լինի Ձեզ՝ ի փառս Աստծո,  ի պայծառություն լուսավորչակնիք Հայոց  Սուրբ Եկեղեցու և ի բարօրություն Հայրենյաց:

Մատչիմ ի համբույր Ձերդ Սրբության Սուրբ և Օծյալ Աջույն՝

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ