02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Ի՞նչու են մեծ-մեծ խոսում հանրապետականները. Սասունը հիացած է Հրանտի ելույթով /վիդեո/

ՀԱԿ անդամ Աասուն Միքայելյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքը պարզապես հիացած է “Ազատություն ” կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ելույթով:  “Մարդը պարզ, նորմալ առաջարկ արեց: Երեւի առաջին անգամ, որ նորմալ առաջարկ եղավ` թե մարդը ինչ է ուզում անի: Ես ողջունում եմ”,- ասաց Սասուն Միքայելյանը:

Վերջինս չնայած չէր մասնակցում ՀՀՇ համագումարին, բայց ծանոթացել է Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթին: Բայց ինքը չի պատրաստավում համեմատել կամ գնահատական տալու: Իսկ թե ում կողքին է կանգնելու Միքայելյանը՝  Տեր-Պետրոսյանի թե Բագրատյանի՝ ասաց` թող առաջադրվեն՝ հետո պարզ կլինի:

ՀԱԿ անդամը գտնում է, որ պետք է համախմբվել, պետք է նորմալ ընդդիմություն, թեկուզ կառուցողական ընդդիմություն: Այն հարցին, թե ՀՀԿ-ն հայտարարել է, որ պետք է պայաքրել երկրորդ տեղի համար, Միքայելյանը նկատեց. “Նորմալ ընդդիմություն չի ձեւավորվել, դրա համար էլ ՀՀԿ-ականները մեծ-մեծ խոսում են: Այ, եթե նորմալ ընդդիմություն ձեւավորվի, ամեն մարդ իր խոսքի արժեքն ու չափը կիմանա”:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ