24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԳԱԱ-ում Աստվածաշունչ կուսումնասիրեն

ԱՀԹ Առաջնորդանիստ սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար տեր Եսայի քահանա Արթենյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ նոյեմբերի 16-ից Արարատյան հայրապետական թեմի նախաձեռնությամբ Գիտությունների ազգային ակադեմիայում առաջին անգամ կմեկնարկի Աստվածաշնչի հեռավար սերտողության դասընթաց՝ «Ավետարանների սերտողություն» խորագրով: Դասընթացի մասնակիցները ծանոթանալու են Ավետարանին և սերտելու են սուրբգրային ճշմարտությունները:

«Գիտությունների ազգային ակադեմիան իրականացնում է հեռավար դասընթացներ, մտածեցինք ընդգրկել նաև հոգեւոր դասընթացներ, քանի որ հասարակության շրջանում ավետարանների ուսումնասիրության պահանջ կա: Մեզ համար կարևոր է անել ամեն բան, որպեսզի դասընթացը ծառայի նպատակին»,- պարզաբանեց տեր Եսային:

Նշենք, որ դասընթացն անվճար է: Մասնակցելու համար պետք է գրանցվել մինչեւ նոյեմբերի 10-ը՝ ԳԱԱ հեռավար ուսուցման հարթակում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ