26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հերթը հասավ Արփինե Հովհաննիսյանին. Ժամանակ

Վերջերս Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի դեմ Վարչական դատարան հայց ներկայացրած փաստաբան Հակոբ Ճարոյանը նույն՝ խարդախության գործի շրջանակներում դատի է տվել արդարադատության նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանին և դիմել Հատուկ քննչական ծառայություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել վճռաբեկ դատարանի մի քանի դատավորների դեմ, քանի որ փաստաբանի պնդմամբ՝ նրանք կայացրել են ակնհայտ անհիմն դատական ակտ։ Փաստաբանը պատրաստ է ապացուցել, որ դատական ակտն անհիմն է և կայացվել է վճռաբեկ դատարանի դատավորների ակնհայտ շահագրգռվածության արդյունքում:

Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է 2005 թվականին տեղի ունեցած մի հանցագործության: Ըստ մեղադրանքի՝ պաշտպանության նախարարությունը ժամանակին 270 հազար ԱՄՆ դոլար գումար է հատկացրել շինվարչության պետին՝ Արմեն Սարգսյանին, ՀԷԿ կառուցելու համար: Ապա ինչ-ինչ օղակներում այդ գումարը յուրացվել է, ու արդյունքում մեղադրյալի աթոռին, փաստաբանի խոսքով, հայտնվել է իր պաշտպանյալը, որի մեղադրական եզրակացության հիմքում, Ճարոյանի խոսքով, չկա որևէ ապացույց, որ Վարդան Երիցյանին գումար է տրվել: Առկա են միայն ինչ-որ փաստաթղթերի պատճեններ, որոնց օրիգինալ տարբերակները քրեական գործում առհասարակ չկան:

Փաստաբանն անգամ 10 միլիոն դրամ է խոստացել այն անձին, ով նշված գործով կապացուցի իր պաշտպանյալի՝ Վարդան Երիցյանի մեղադրանքի հիմնավորվածությունը: Բացի դրանից՝ խոստացել է հրաժարվել փաստաբանական իր արտոնագրից, եթե ապացուցվի մեղադրանքի հիմնավորվածությունը:

Նշենք, որ Վարչական դատարանը մերժել է Գևորգ Կոստանյանին՝ իր խոսքը կատարել պարտավորեցնելու վերաբերյալ փաստաբանի հայցադիմումը՝ համարելով, որ այդ հայցը չի կարող քննության առարկա դառնալ դատարանում։ Ճարոյանը համամիտ չէ դատարանի որոշման հետ և դիմել է նորանշանակ արդարադատության նախարարին՝ պահանջելով կարգապահական վարույթ հարուցել վարչական դատարանի դատավորի նկատմամբ, սակայն նախարարին ուղղված դիմումին ի պատասխան՝ կրկին մերժման պատասխան է ստանում։ Ի պատասխան այդ մերժման՝ Ճարոյանը դիմել է Վարչական դատարան՝ ընդդեմ Արփինե Հովհաննիսյանի, սակայն Վարչական դատարանը կրկին նույն պատճառաբանությամբ, թե այդ հայցը դատական քննության ենթակա չէ, մերժում է հայցադիմումը, որը Ճարոյանը կրկին բողոքարկել է վերաքննիչ դատարանում։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ