16 Հուլիսի, Հինգշաբթի, 2020
KFC

Ավարտական փուլում է 

32

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ երրորդ տարին անընդմեջ մայրաքաղաքի համայնքային ենթակայության մանկապարտեզներում ընթանում է  գույքի բաշխման ծրագիրը, որը ներառում է բոլոր մանկապարտեզները: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը:

Ծրագրի արդյունքում համայնքային ենթակայության բոլոր 161 մանկապարտեզները ներկայում ապահովված են խոհանոցային նոր տեխնիկայով: Այս տարի առաջին անգամ ծրագրում ներառվել է նաև կոշտ գույքի  թարմացումը:  Մահճակալներից, զգեստապահարաններից բացի, մանկապարտեզները ստանում են նաև խոհանոցի կենցաղային նոր գույք: Հանձնաժողովը մանրակրկիտ ուսումնասիրում է գույքի համապատասխանությունը տեխնիկական բնութագրերին։

Այս տարվա ծրագրով նախատեսված 107 սառնարաններն արդեն բաշխվել են: Մինչև տարեվերջ մանկապարտեզները կստանան նաև 1130 հատ երկհարկանի մահճակալ, 1084 հատ մանկական զգեստապահարան (յուրաքանչյուրը` 5 երեխայի համար նախատեսված առանձնացված բաժիններով), սննդի մշակման 420 սեղան, խմորի մշակման 149 սեղան, պատրաստի սննդի բաշխման 158 սեղան, հացի, ինչպես նաև չոր սննդամթերքի պահպանման փայտե տարբեր տարողությունների 561 պահարան։ Ծրագիրը կրելու է շարունակական բնույթ:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ