26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Որդուս վրեժը լուծելու եմ․ նոր մանրամասներ՝ Բաշկիրիայում հայի սպանությունից /վիդեո/

Բաշկիրիայի Սալավատ քաղաքում հնչած կրակոցներից գիշերը սպանվել է ավտոտեխսպասարկման կետի տերը` Ա. Սարգսյանը: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Բաշկիրիայի Սալավատ քաղաքում այս գիշեր կրակել են 7 հոգու վրա, ովքեր ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց։

Սարգսյանը մահացել է գլխին ստացած վնասվածքի պատճառով Սալավատի քաղաքային կենտրոնական հիվանդանոց տարվելուց հետո: Բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը, հայտնում է lifenews-ը։

Բացի այդ, վիրավորվել են ևս վեց հայեր` Ա. Ոսկանյանը, Տ. Ոսկանյանը, Ս. Գրիգորյանը, Ա. Մամլոյանը, Ա. Ավետյանը և Ա. Ակուլյանը: Նրանք այժմ գտնվում են հիվանդանոցում, ծանր վիճակում: Տեղեկություններ կան, որ վիրավորներից երեքը վերքեր են ստացել որովայնային հատվածում, մյուս երեքը` մարմնի տարբեր հատվածներում, ևս մեկը` գլխի:

Նշվում է, որ անհայտ դիմակավորված անձինք մոտեցել են ավտոտեխսպասարկման կետին և կրակ բացել գործարարի և նրա ընկերների ուղղությամբ:

Աղբյուրը տեղեկացնում է, որ դեպքի պատճառ կարող է լինել ողբերգությունից ժամեր առաջ տեղի ունեցած վիճաբանությունը ընկերների և անհայտ անձանց միջև, ովքեր  հեռախոսով տեսագրել են մեքենան փոսից հանող ընկերներին: Վիճաբանության ժամանակ անհայտ անձանցից մեկը կրակել է ընկերներից մեկի դեմքին:  Վիրավորին տեղափոխել են բուժկետ, որից հետո մյուսները վերադարձել են ավտոտեխսպասարկման կետ, որտեղ էլ քիչ անց տեղի է ունեցել ողբերգությունը:

Սպանվածի հայրը՝ Համլետ Սարգսյանը ասել է, որ ինքնուրույն որդու վրեժը կլուծի, եթե մոտ ժամանակում հանցագործները չհայտնաբերվեն։ Նա նաեւ հայտնել է, որ վստահ է, որ որդուն սպանել է քաղաքի սրճարաններից մեկի սեփականատերը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ