26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Վթար՝ մետրոյի «Չարբախ» կայարանում

Այսօր առավոտյան խաթարվել էր Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի «Չարբախ» կայարանի աշխատանքը. վագոններն ուշացումով էին մոտենում կառամատույցին:

Վնասվել է կայարանի կառամատույցը. ընդհանուր բետոնածածկույթի որոշ հատված փլվել է: Henaran.am-ի տեսախցիկը ֆիքսել է փլվածքը:

Նշենք, որ մետրոպոլիտենի աշխատակիցները նստարաններով արգելափակել էին կառամատույցի վնասված հատվածը: Աշխատակիցները նշում էին, որ վթարի հիմնական պատճառ կարող է լինել կայարանի տակով հոսող ջրերը:

Հավելենք, որ առավոտից այստեղ էին հավաքվել Երևանի մետրոպոլիտենի մի շարք պաշտոնյաններ` ծանոթանալու ստեղծված իրավիճակին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ