26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հասարակության ձգտումը բարեփոխումների անհրաժեշտ է. Տրայան Հրիսթեա

Հայաստան-ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան այսօր` դեկտեմբերի 20-ին, Հայաստան-ԵՄ հարաբերություններին նվիրված դասախոսությանը խոսեց Հայաստան-ԵՄ համագործակցությունից` ինչպես է  այն սկիզբ առել, ինչ ճանապարհ է անցել, եւ որ այն շարունական կլինի: 

Դեսպանն ասաց, որ հասարակության` բարեփոխումների ձգտումը պարզ է դառնում մոնիթորիգների եւ զեկույցների միջոցով, իսկ դրանք անհրաժեշտ են, որպեսզի ԵՄ-ն դրամական ֆինանսավորում տրամադրի այդ բարեփոխումներն իրականացնելու համար:

Անդրադառնալով ղարաբաղյան գործընթացին` Հրիսթեան նշեց, որ ԵՄ-ն այն արտաքին գործընկերներից է, որի համար ղարաբաղյան խնդրի լուծումը շատ կարեւոր է:Նա հավելեց, որ իրենք կշարունակեն աջակցել ԵԱՀԿ  Մինսկի խմբին` խաղաղ կարգավորման հասնելու համար եւ հետագայում Հայաստանին կտրամադրեն ոչ միայն ֆինանսական, այլ նաեւ քաղաքական աջակցություն:

Նշենք, որ դասախոսությունը կազմակերպվել էր երիտասարդ առաջնորդների դպրոցի եւԿոնրադ Ադենաուեր հինադրամի կողմից: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ