26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

49 %-ը՝ Սերժ Սարգսյանի օգտին. Gallup

Հայկական սոցիոլոգիական ասոցիացիան և Baltic Surveys /The Gallup Organization-ի կողմից  2012-ի դեկտեմբերի 5-ից 16-ը իրականացված առաջին հարցումների արդյունքների համաձայն, ՀՀ քաղաքացիների 49 տոկոսը  2013թ. 3ետրվարին կայանալիք նախագահական ընտրություններում պատրաստվում է քվեարկել գործող նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի օգտին, 21 տոկոսը՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի, 5 տոկոսը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ 5 տոկոսը՝ ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին:

Հանրային կարծիքի ուսումնասիրման ընդգրկուն ծրագիրն իրականացվել է “Արմնյուզ” լրատվական  հեռուստաալիքի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ, որի նպատակն է բացահայտել  և վերլուծել Հայաստանի բնակչության քաղաքական-հասարակական տրամադրությունները և կարծիքները, հետևել 2013-ի  նախագահական ընտրություններից առաջ ընտրական նախասիրությունների դինամիկան:

Հարցումներն անցկացվել են Երևանի և հանրապետության մարզերի 1020 չափահաս քաղաքացիների շրջանում:

Հարցումները ցույց են տվել, որ ՀՀ քաղաքացիները նախագահի թեկնածուների շարքում տեսնում են նաեւ ՀՅԴ պատգամավոր Վահան Հովհաննիսյանին: Նրան իր քվեն կտա հարցվածների 3 տոկոսը: Վերջինիս հաջորդում է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը եւ ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը՝ 1 տոկոս հնարավորությամբ:

Հարցման մասնակիցների 72 տոկոսը դրական վերաբերմունք ունի ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, 61 տոկոսը՝ գործող նախագահ Սերժ Սարգսյանի եւ  49-ը տոկոսը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ:

Հարցվածների դրական վերաբերմունքին են արժանացել նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ ԲՀԿ-ական պատգամաբոր , ՀՀ  նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

Հարցման մասնակիցների 39 տոկոսը չէր ընտրի ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին:  Այս տեսանկյունից ՀԱԿ առաջնորդին հաջորդու մ են ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը  եւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ համապատասխանաբար 16 եւ 12 տոկոս ձայներով: Հնգյակը եզրափակում են գործող նախագահ Սերժ Սարգսյանն ու ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ 11 եւ 4 տոկոսով:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ