26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Գողական ե՞ք, թե՞ ոստիկան»

Մարդու իրավունքների պաշտպանի 2014 թվականի զեկույցի քննարկման ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ելույթ ունենալու հնարավորությունը օգտագործեց մարտի մեկի դեպքերի վերաբերյալ իր տեսակետներն արտահայտելու համար: Փաշինյանը հիշեց, որ մինչև այժմ գործը բացահայտված չէ, չկան մեղավորներ: Նա քննադատեց դատական և ոստիկանական համակարգը, նույնիսկ ասաց, թե բացահայտ փաստեր կան, սակայն դեպքը չի բացահայտվում:

Փաշինյանը նկատեց, որ շատերին է ձեռնտու, որ նույն այդ ոստիկանները մնան ազատության մեջ, որովհետև հայտնվելով բանտում, նրանք կարող են պատմել բաներ, որոնք մի քանիսին ձեռնտու չէ:

«Վեց տարի այս գործի նախաքննությունն  առաջ չի գնում: Մինչդեռ  դեպքը տեղի է ունեցել  հազարավոր ոստիկանների աչքի առաջ, ոչ շատ հեռու տարածքից, այսինքն` մարդկանց աչքի առաջ է տեղի ունեցել: Գործի շրջանակներում այդ ոստիկաները կամ ցնադաբանություն են գրել քաղբանտարկյալերի մասին, իսկ էն, ինչ տեղի է ունեցել իրենց աչքի առաջ, չեն տեսել:

Ու սրանից հետո մեր ոստիկանությունը ուզում է, որ քաղաքացին հանցագործություն  տեսնի ու գնա, դիմի ոստիկանությանը, որ բացահայտի: Թող բացահայտեն իրենց,  կամ իրենց  մի մասի կատարած հանցագործությունը:  Հայաստանի ոստիկանները ամենագողական ոստիկաններն են, իրանք գրող տղեք չեն:

Ոստիկանության պետը սրան նրան է ասում, պատգամավոր եք, թե գողական, հիմա դուք գողական ե՞ք, թե՞ ոստիկան»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը, ում ելույթին հետեւեց Շարմազանովի ռեպլիկը` քննարկվում է ՄԻՊ-ի զեկույթը, այլ ոչ թե պատմական ակնարկ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ