26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Պուտինը շնորհակալություն Է հայտնել ՀՀ Նախագահին ՄԳԻՄՕ-ի շրջանավարտների ֆորումի կազմակերպմանն օգնելու համար

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ողջույնի ուղերձ է հղել Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՕ) շրջանավարտների երրորդ միջազգային ֆորումի մասնակիցներին եւ շնորհակալություն հայտնել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին` միջոցառման կազմակերպման գործում ցուցաբերած օգնության համար: Այս մասին հայտարարություն է տարածել Կրեմլի մամուլի ծառայությանը:

Պուտինն իր ուղերձում նշել է, թե պատահական չէ, որ բուհի շրջանավարտների ներկայիս հանդիպումն ընթանում Է Երեւանում:

«Այս տարի լրանում է արեւելյան լեզուների Լազարյան ճեմարանի՝ գիտնական-արեւելագետների պատրաստման գործում ՄԳԻՄՕ-ի նախորդի ստեղծման 200-ամյակը: Այդ ինստիտուտն իրավամբ դարձել է Ռուսաստանի եւ Հայաստանի գիտական, մշակութային, ինտելեկտուալ ու հոգեւոր կապերի խորհրդանիշը»,- նշել է ՌԴ նախագահը` վստահություն հայտնելով, որ հանդիպման մասնակիցներին ոչ միայն հագեցած ծրագիր է սպասվում, այլեւ ոչ պաշտոնական բարեկամական շփում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ