26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Փաշինյանը հրաժարական կտա, եթե օրենքը փոխեն

ԱԺ Էթիկայի հանձնաժողովի նախագահ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկմանը հայտարարեց, որ ԱԺ Էթիկայի հանձնաժողովում վերջին հարցի քննարկումներն ընթացել են քաղաքական մեծամասնության “քիմքին ոչ հաճելի” հունով, ուստի ներկայացվել է այս նախագիծը:

Հիշեցնենք, որ նախագիծը ենթադրում է հանձնաժողովում քաղաքական ուժերի միջեւ հավասարակշռություն հաստատել այն դեպքում, երբ գործող օրենքով կոալիցիոն ուժերը հանձնաժողովում 2 տեղ ունեն, իսկ մյուս խմբակցությունները` 4:

Նիկոլ Փաշինյանը սարկազմով հայտարարեց, որ Դավիթ Հարությունյանը քաղաքական մեծամասնությանը հանձնաժողովում վերջին քննարկման ժամանակ ստեղծված իրավիճակը ներկայացրել է այնպես, թե  ընդդիմությունը Էթիկայի հանձնաժողում “ոտնահարում է քաղաքական մեծամասնության շահերը, ճնշում է նրան, հանիրավի հետապնդում’’:

“ Դիմում եմ միջազգային կազմակերպություններին Հյումն Ռայթսին, որ իր զեկույցում ընդգրկի այս փաստը”,-հայտարարեց ընդդիմադիր պատգամավորն ու հավելեց, թե չէր անդրադառնա դռնփակ նիստին /հանձնաժողովի նիստերը դռնփակ են-խմբ./, եթե դա ավելի վաղ չաներ քաղաքական մեծամասնության ներկայացուցիչը:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ որպես հանձնաժողովի նախագահ, տապալված արտահերթ նիստի վերաբերյալ հարցի քննարկմանը ապահովել է, որ պատգամավորը հանձնաժողովի անդամի կարգավիճակով չմասնակցի իր հարցի քննարկմանը, ըստ այդմ` պահպանելով ԱԺ Կանոնակարգ օրենքը:

“Ունենք նախադեպ, երբ ԱԺ պատգամավորներ Էդուարդ Շարմազանովի եւ Արծվիկ Մինասյանի մասին դիմումն էր քննարկվում, երբ պետք է հարցը քննարկվեր, Արծվիկ Մինասյանը ինքը բարձրաձայնեց հանձնաժողովի համար Կանոնակարգի հոդվածը եւ ասաց, որ օրենքի համաձայն չի կարող մասնակցել, հանձնաժողովը համաձայնեց այդ դիրքորոշմանը”,-Էթիկայի հանձնաժողովի ներքին “խոհանոցը” ներկայացրեց Նիկոլ Փաշինյանն ու նկատեց, որ այդ ժամանակ հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը չառարկեց:

“Երբ ընդդիմությունն է օրենքը պահպանում, իշխանությունն ասում է` դա հալածանք է”,-շարունակեց նա եւ հավելեց, թե այս նախագծով քաղաքական մեծամասնությունը կաթվածահար է անում Էթիկայի  հանձնաժողովի աշխատանքը, որովհետեւ մտնում է նաեւ վետոյի իրավունք:

Եզրափակելով իր ելույթը, ընդդիմադիր պատգամավորը հայտարարեց, որ եթե վաղն այս նախագծին մեծամասնությունը կողմ քվեարկի, ինքը կհրաժարվի Էթիկայի հանձնաժողովի նախագահի պաշտոնից:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ