26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Եթե ՀՅԴ-ն միավորի ընդդիմությանը, սեփական թեկնածու չի՞ առաջադրի

Ընդդիմադիր դաշտի համախմբումը եւ առաջիկա նախագահական ընտրություններին միասնական թեկնածուով հանդես գալը ընտրություններն իմաստավորելու հիմնական նախապայմաններից մեկն է:

Այսօր Henaran.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: “Պետք է ձգտել դրան հասնել: Կհասնենք թե ոչ, ժամանակը ցույց կտա”,-նշեց Արմեն Ռուստամյանը:

Առաջիկա ընտրությունները, Արմեն Ռուստամյանի խոսքով, երկու նախապայմանի դեպքում կարող են իմաստ ձեռք բերել.”Առաջինը, եթե կարողանանք ժողովրդին համոզել, որ այս ընտրություններն իսկապես իշխանափոխության միջոց են, այդ ժամանակ ընդդիմադիր որեւէ քաղաքական ուժի մասնակցությունն իմաստալից է: Որպեսզի դա տեղի ունենա, երկրորդ նախապայմանը պետք է կատարվի` ընտրազանգվածը պետք է տեսնի այն ուժը, որը դա կարող է իրականացնել, ուստի ընդդիմադիր ընտրազանգվածի միավորումը անհրաժեշտ պայմաններից մյուսն է”,-նշեց Արմեն Ռուստամյանն ու շեշտեց, որ որեւէ քաղաքական ուժ այսօր առանձին վերցրած, այս խնդիրն իրականացնելու հնարավորություն չունի:

ՀՅԴ-ական պատգամավորը միեւնույն ժամանակ շեշտեց.”Եթե ամեն մեկը ասի` այո համաձայն եմ միավորման, բայց այդ միավորումը պետք է տեղի ունենա իմ թեկնածուի շուրջ, դա բացառում է միավորման հնարավորությունը”:

ՀՅԴ-ն, Արմեն Ռուստամյանի խոսքով, իր մոտեցումները հրապարակել է` նշելով երկրում փոփոխություններ իրականացնելու նհրաժեշտ առաջնահերթությունները, որոնք ավելի ամփոփ ՀՅԴ-ն մինչեւ նախագահական ընտրությունները, եւս մեկ անգամ կներկայացնի:

Մեր դիտարկմանը, թե որպես ընդդիմության միասնական թեկնածու, հոլովվում է ՀՀ նախկին արտգործնախարար ԲՀԿ-ակա պատգամավոր Վարդան Օսկանյանի անունը, ինչպիսի՞ն  է ՀՅԴ-ի դիրքորոշումն այս հարցում,  Արմեն Ռուստամյանը պատասխանեց, որ ՀՅԴ-ն այս կամ այն անձի հետ չի պայմանավորում իր դիրքորոշումը: Նրա խոսքով,  ընդդիմադիր ընտրազանգվածի եւ քաղաքական ուժերի համար վերը նշված միավորող գաղափարի ընդունելի դառնալուց հետո միայն, Արմեն Ռուստամյանի խոսքով, պետք է ծագի անձերի խնդիրը:

“Մենք  մեր մնացած բոլոր հարցերի պատասխանները պայմանավորելու ենք նրանով, թե որքանով այդ գաղափարը, որը երեք բաղադրիչ ունի,  դարձավ ընդունելի: Դրանք են` ազգային խնդիրներ, որը պետք է ապահովեն երկրի զարգացումն առանց զիջումների, ժողովրդավարական բարեփոխումներ, որը պետք է այս մոնոպոլ իրավիճակի վերացումն ապահովի եւ երրորդը` սոցիալական արդարության հետ կախված խնդիրների լուծումը, որոնցից կարեւորը սոցիալական քաղաքականության հիմքում կենսապահովման նվազագույն զամբյուղի  գաղափարը դնելն է”:

Եթե այս գաղափարների շուրջ համաձայնություն չկայացվի, այս կամ այն թեկնածուների մասին խոսելն, Արմեն Ռուստամյանի խոսքով, ինքնապատակ է:

Ինչ վերաբերվում է հարցին, թե որ քաղաքական ուժերին է ՀՅԴ-ն որպես պոտենցիալ դաշնակից տեսնում, Արմեն Ռուստամյանն ասաց.” Մենք տեսնում  բոլոր նրանց, ովքեր դա կընդունեն: Կան հայտարարություններ, որոնք հույս են ներշնչում, որ այս կամ այն քաղաքական ուժերը մեր առաջարկած փաթեթի այս կամ այն մասերի հետ կապված դրական տեսակետ են հայտնել, բայց այդ փաթեթն ամբողջական է եւ ամբողջական գնահատական դեռեւս չունենք”:

Մեր հարցին, թե կարող ենք ենթադրել, որ նշված համախմբան պարագայում ՀՅԴ-ն հանդես չգա սեփական թեկնածուով, Արմեն Ռուստամյանը պատասխանեց.”Բոլոր տարբերակներն էլ հանրավոր են, քանի դեռ այս խնդրի  պատասխանը չունենք”:  ՀՅԴ Գերագույն ժողովը, նրա խոսքով, այդ արդյունքի հիման վրա էլ որոշում կկայացնի: Նշենք, որ  ՀՅԴ Գերագույն ժողովը կգումարվի դեկտեմբերին, իսկ մինչ այդ ՀՅԴ ԳՄ-ն կվերլուծի թեկնածուների հետ կապված բոլոր տարբերակները եւ առաջարկություններ կներկայացնի Գերագույն ժողովին:

Henaran.am-ի հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ նշված համախմբումը կայանա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ, Արմեն Ռուստամյանն արձագանքեց.”Դա պետք է ՀՀ երկրորդ նախագահն ասի` իրեն հարազա՞տ են այն առաջարկությունները, որ անում է Դաշնակցությունը, ընդունում է դա, թե ոչ: Նոր դրանից հետո կարող ենք խոսել, ընդհանրապես  որեւէ այլ խորքային համագործակցության մասին”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ