26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԲՀԿ-ն տեղի է տալիս. վիճահարույց նախագիծն առաջին ընթերցմամբ անցավ

Քիչ առաջ խորհրդարանը առաջին ընթերցմամբ քվեարկության դրեց ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորներ Դավիթ Հարությունյանի եւ Արփինե Հովհաննիսյանի հեղինակած վիճահարույց նախագիծը, որով առաջարկվում է ԱԺ էթիկայի հանձնաժողովում քաղաքական հավասարակշռություն հաստատել:

Հիշեցնենք, որ գործող օրենքով հանձնաժողովում կոալիցիոն քաղաքական ուժերը երկու անդամ ունեն, մյուս խմբակցությունները միասին` չորս:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ առաջարկել էր ԱԺ խմբակցություններին նախագծի հեղինակ Արփինե Հովհաննիսյանի հետ քննարկել հարցը` նախքան քվեարկության դնելը: Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ քննարկումները դեռեւս ընթանում են, թեեւ հստակ պայմանավորվածություն չկա, բայց պայմանավորվածության եզրերն առկա են:

Երեկ խմբակցությունների անունից իրենց ելույթներում ԱԺ ԲՀԿ, ՀՅԴ, “Ժառանգություն”, ՀԱԿ խմբակցությունները հայտարարեցին, որ դեմ են նախագծին, իսկ այսօր ԲՀԿ-ի անունից պատգամավոր Ստեփան Մարգարյանը հայտարարեց.” Մենք նախագծին հիմա դեմ ենք քվեարկում, բայց կարծես թե ուրվագծվում են ինչ- որ բաներ, երկրորդ ընթերցման ժամանակ կքննարկենք”:

Այսպիսով, 66 կողմ, 28  դեմ եւ 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ աղմկահարույց նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ