02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Ո՞վ է ՀԷՑ-ի նոր տնօրենը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն նշանակված Կարեն Սերյոժայի Հարությունյանն էներգետիկ համակարգում աշխատում է 1996-ից։ Այս մասին հայտնում է ՀԷՑ-ի լրատվական ծառայությունը:

1996-2002 թթ. Կարեն Հարությունյանն աշխատել է որպես գլխավոր հաշվապահ, ֆինանսական տնօրեն, 2002-2012թթ. զբաղեցրել է Էկոնոմիկայի և ֆինանսների տնօրենի տեղակալի, գլխավոր հաշվապահի պաշտոնը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում:

2012-2014թթ. աշխատել է «Շիրակի ջրմուղկոյուղիում» որպես ֆինանսական տնօրեն, 2014-2015թթ. համագործակցել Տաջիկստանի և Ուզբեկստանի էներգետիկ ընկերությունների հետ, 2014-2015 թթ. աշխատել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում՝ որպես ֆինանսական տնօրեն:

Ծնվել է 1968թ. օգոստոսի 18-ին: Ամուսնացած է, ունի 2 երեխա:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատվել էր Եվգենի Բիբինը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ